Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը օգոստոսին - maxmonitor.am


Հիշել ինձ


Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը օգոստոսին

Սեպտեմբեր 05, 2017 Լուրեր

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների լուսաբանման ծավալը՝ 2017թ. օգոստոս ամսվա արդյունքներով:


127 լրատվական կայքերի օգոստոս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն է՝

1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյան՝ 798 հրապարակում:
2. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան՝ 643 հրապարակում:
3. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան՝ 578 հրապարակում:

Երրորդ հորիզոնականը հիշատակումների քանակով Արծվիկ Մինասյանը կիսում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:


Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.

1. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան ՝ 91 հրապարակում:
2. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան ՝ 90 հրապարակում:
3. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան ՝ 81 հրապարակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. օգոստոսին:

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ