MaxMonitor համակարգը ոլորտի աշխատակիցներից շատերիս վաղեմի երազանքն էր։ Արդեն երկար ժամանակ է օգտագործում եմ այն եւ կարող եմ փաստել, որ առօրյա աշխատանքս բազմակի անգամ թեթեւացել է։
ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն մի քանի տարի օգտվում է MaxMonitor համակարգից: Դրա շնորհիվ մենք վստահ ենք, որ ոչ մի հրապարակում բանկի մասին չի վրիպի մեր աչքից: Համակարգը ոչ միայն օպերատիվ հավաքագրում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մասին մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը, այլեւ թույլ է տալիս ստանալ վիճակագրություն եւ հետեւյալ Հայաստանի ողջ բանկային շուկայի նորություններին:
MaxMonitor համակարգի հեղինակները գնահատում են ժամանակը եւ գիտեն՝ ինչպես կառուցել տեղեկատվության հասանելիությունը եւ ինչ արագությամբ մատուցել այն։ Մեր համար ժամանակն է չափման հիմնական միավորը։ MaxMonitor-ի շնորհիվ մենք ոչ միայն տնտեսում ենք այն, այլեւ կարողանում ենք գնահատել մեդիա-հարաբերություններում մեր աշխատանքի արդյունքները։
MaxMonitor-ն իմ աջ ձեռքն է, զույգ աչքերս ու ականջներս տեղեկատվական դաշտի հորձանուտում: Առօրյա գործիքս է, որն այնքան է թարմացվում օրվա ընթացքում՝ թե՛ աշխատավայրում, թե՛ տանը, որ դիտարկիչիս կողմից առաջարկվող կայքերից առաջինն է դարձել: Ամսվա կտրվածքով պատկերը հասկանալու համար հաճախ օգնության են գալիս գրաֆիկները, որոնք վերլուծելուց հետո մենք ռազմավարական կարեւորության որոշումներ ենք կայացրել ու որոշ փոփոխություններ ենք իրականացրել աշխատանքային ընթացակարգերում:
Օպերատիվ տեղեկատվություն ստանալը դարձել է մեր կյանքի ոչ միայն կարեւոր, այլեւ շատ անհրաժեշտ բաղկացուցիչ մասը: MaxMonitor-ն իր հարմար ինտերֆեյսով եւ շատ դյուրին կառավարմամբ ապահովում է սպառիչ տեղեկատվության հավաքագրումը:
MaxMonitor համակարգից Ռոստելեկոմի հանրային կապերի բաժինն օգտվում է գործարկումից ի վեր։ Սկսեցինք օգտվել առաջին հերթին անհրաժեշտությունից ելնելով, քանի որ մոնիտորինգային նման համապարփակ համակարգ չկար եւ համոզված եմ՝ դեռ երկար ժամանակ չի լինելու դաշտում։ Մեդիամաքսի պրոֆեսիոնալ թիմը հաշվի է առնում բոլոր մանրուքներն ու գլոբալ մոտեցում է ցուցաբերում՝ պարբերաբար թարմացնելով ու արդիականացնելով գործիքակազմը։
MaxMonitor համակարգը ծառայում է իր նպատակին` անհրաժեշտ տեղեկությունները հնարավոր է ստանալ պարզ եւ արագ: Համակարգի բազմաֆունկցիոնալ աշխատանքը հնարավորություն է ընձեռում կատարել տարբեր վերլուծություններ: Թիմը հետեւողական է համակարգի աշխատանքը զարգացնելու, բարելավելու ուղղությամբ, ինչը մեզ հնարավորություն է տալիս առաջադրել նոր խնդիրներ եւ ունենալ նոր ակնկալիքներ: