Մոնիտորինգ - maxmonitor.am


Հիշել ինձ


Մոնիտորինգ

MaxMonitor-ը դիտարկում է օնլայն եւ տպագիր մամուլը եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումները

MaxMonitor-ը դիտարկում եւ վերլուծում է Հայաստանի օնլայն մեդիան (մոտ 150 կայք), տպագիր մամուլը (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական-վերլուծական հաղորդումները (9 անվանում):

MaxMonitor-ը աշխատում է բանալի-բառերի (keywords) հիման վրա, որոնք ներմուծվում են մեր մասնագետների կողմից՝ պատվիրատուի պահանջներին համապատասխան: Դրա շնորհիվ նվազագույնի է հասցվում համակարգի միջոցով տեղեկատվական աղբի (բաժանորդի գործունեության հետ առնչություն չունեցող տեղեկատվության) հետ առնչվելու հնարավորությունը:

MaxMonitor-ում բաժանորդին հետաքրքրող Թեմաները ընդգրկվում են Նախագծի մեջ: Օրինակ, եթե ձեզ հետաքրքրում են Հայաստանի կապի շուկայում տեղի ունեցող զարգացումները, ստեղծվում է Կապի օպերատորներ նախագիծ, որը ներառում է Թիմ Տելեկոմ , Վիվա-ՄՏՍ, Յուքոմ, Ռոստելեկոմ Արմենիա թեմաները:

Սեղմելով թեմաներից մեկին, բաժանորդը տեսնում է այդ պահի դրությամբ թեմային վերաբերող բոլոր հրապարակումները: Եթե բաժանորդը օգտվում է մի քանի բաժիններից, նա կարող ֆիլտրել եւ տեսնել, օրինակ, միայն տպագիր մամուլի կամ կայքերի հրապարակումները: Նմանօրինակ ֆիլտրացիա կարելի է իրագործել նաեւ բաժնի ներսում, օրինակ, լրատվական կայքերից տեսնել միայն A կայքի հրապարակումները կամ միայն A հեռուստաընկերության սյուժեները:

Բաժանորդները կարող են նախապես փոփոխել դիտարկվող ԶԼՄ-ների ցանկը:

Բաժանորդը կարող է պատվիրել մոնիտորինգ եւ վերլուծություն ոչ թե ողջ բազայով, այլ, օրինակ, իր ընտրած A եւ B կայքերի, A եւ B թերթերի եւ A հեռուստաալիքի համար:

MaxMonitor-ի բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն:

Թերթերի հրապարակումների սքանավորված տարբերակները (clipping) եւ հեռուստատեսային տեսանյութերը կարող են ոչ միայն դիտվել համակարգում, այլեւ ներբեռնվել:

Բաժանորդները կարող են նյութերը ստանալ նաեւ էլ. փոստով՝ իրենց նախընտրած ժամերին: