Մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եվ գնահատման համակարգ - info.Maxmonitor.am - maxmonitor.am

Մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եվ գնահատման համակարգ

Scroll Down

Ծառայություններ

Մոնիտորինգ

MaxMonitor-ը դիտարկում եւ վերլուծում է Հայաստանի օնլայն մեդիան (մոտ 150 կայք), ֆեյսբուքյան էջերն ու տելեգրամյան ալիքները, տպագիր մամուլը (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական-վերլուծական հաղորդումները (9 անվանում):

MaxMonitor-ը աշխատում է բանալի-բառերի (keywords) հիման վրա, որոնք ներմուծվում են մեր մասնագետների կողմից՝ պատվիրատուի պահանջներին համապատասխան: Դրա շնորհիվ նվազագույնի է հասցվում համակարգի միջոցով տեղեկատվական աղբի (բաժանորդի գործունեության հետ առնչություն չունեցող տեղեկատվության) հետ առնչվելու հնարավորությունը:

MaxMonitor-ում բաժանորդին հետաքրքրող Թեմաները ընդգրկվում են Նախագծի մեջ: Օրինակ, եթե ձեզ հետաքրքրում են Հայաստանի կապի շուկայում տեղի ունեցող զարգացումները, ստեղծվում է Կապի օպերատորներ նախագիծ, որը ներառում է Թիմ Տելեկոմ , Վիվա-ՄՏՍ, Յուքոմ, Ռոստելեկոմ Արմենիա թեմաները:

Սեղմելով թեմաներից մեկին, բաժանորդը տեսնում է այդ պահի դրությամբ թեմային վերաբերող բոլոր հրապարակումները: Եթե բաժանորդը օգտվում է մի քանի բաժիններից, նա կարող ֆիլտրել եւ տեսնել, օրինակ, միայն տպագիր մամուլի կամ կայքերի հրապարակումները: Նմանօրինակ ֆիլտրացիա կարելի է իրագործել նաեւ բաժնի ներսում, օրինակ, լրատվական կայքերից տեսնել միայն A կայքի հրապարակումները կամ միայն A հեռուստաընկերության սյուժեները:

Բաժանորդները կարող են նախապես փոփոխել դիտարկվող ԶԼՄ-ների ցանկը:

Բաժանորդը կարող է պատվիրել մոնիտորինգ եւ վերլուծություն ոչ թե ողջ բազայով, այլ, օրինակ, իր ընտրած A եւ B կայքերի, A եւ B թերթերի եւ A հեռուստաալիքի համար:

MaxMonitor-ի բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն:

Թերթերի հրապարակումների սքանավորված տարբերակները (clipping) եւ հեռուստատեսային տեսանյութերը կարող են ոչ միայն դիտվել համակարգում, այլեւ ներբեռնվել:

Բաժանորդները կարող են նյութերը ստանալ նաեւ էլ. փոստով՝ իրենց նախընտրած ժամերին:

Կարդալ ավելին...

Վերլուծություն

MaxMonitor-ի վերլուծական մասում մշակվում եւ դասակարգվում է մոնիտորինգի արդյունքում ստացված հրապարակումների բազան: Համապատասխան մշակում անցնելուց հետո հրապարակումները ներառվում են վերլուծական աղյուսակներում եւ գրաֆիկներում, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում պատկերացում կազմել ԶԼՄ-ների կողմից կոնկրետ թեմայի լուսաբանման ծավալի, երանգավորման, հիմնական տեղեկատվական առիթների եւ դրանց շաբաթական դինամիկայի, բանախոսների ակտիվության եւ այլնի վերաբերյալ:

MaxMonitor-ի վերլուծական մասի աղյուսակներն ու գրաֆիկները հասանելի են ցանկացած ժամանակահատվածի համար, օրինակ, 1 օր, 1 շաբաթ, 10 օր, մեկ ամիս, մեկ եռամսյակ, մեկ տարի եւ այլն:

MaxMonitor-ի վերլուծական նյութերին կարելի է ծանոթանալ ինչպես համակարգի ներսում, այնպես էլ ներբեռնելով դրանք PDF, JPG կամ այլ ֆորմատներով:

Համակարգը նաեւ տրամադրում է հաշվետվություն հաճախորդի PR-արշավի վերաբերյալ՝ գնահատելով դրա արդյունավետության աստիճանը:

Կարդալ ավելին...

PR Support

Մեզ մոտ կարող եք պատվիրել նաեւ հետեւյալ ծառայությունները, որոնք մատուցվում են Մեդիաբրենդ կոմունիկացիոն գործակալության միջոցով.

PR եւ տեղեկատվական ապահովում;

Ռազմավարական խորհրդատվություն;

ԶԼՄ-ների հետ կապեր;

Մեդիա-պլանավորում;

Event-management:

Առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.mediabrand.am կայք:

Կարդալ ավելին...

Մեր մասին

MaxMonitor-ը Մեդիամաքս ընկերության մշակած մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգ է:

MaxMonitor-ը Մեդիամաքս ընկերության մշակած մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգ է:

Մեդիամաքսը Հայաստանի միակ անկախ մեդիա-միավորումն է, որի կազմի մեջ են մտնում Mediamax.am, Banks.am, Itel.am, Bravo.am, Sport.Mediamax.am, Gastrovino.Mediamax.am, Adver.am, Auto.am պորտալներն ու կայքերը, Մեդիաբրենդ կոմունիկացիոն գործակալությունը եւ MaxMonitor համակարգը:

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հարավային Կովկասում, որն անդամակցում է մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման FIBEP միջազգային ֆեդերացիային: Այդ անդամակցության շնորհիվ մենք մշտապես հետեւում ենք ոլորտի նորամուծություններին եւ միտումներին:

MaxMonitor-ը դիտարկում եւ վերլուծում է Հայաստանի օնլայն մեդիան (մոտ 150 կայք), ֆեյսբուքյան էջերն ու տելեգրամյան ալիքները, տպագիր մամուլը (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական-վերլուծական հաղորդումները (9 անվանում):

Համակարգն աշխատում է բանալի-բառերի (keywords) հիման վրա, որոնք պատվիրատուի պահանջներին համապատասխան ներմուծում են MaxMonitor-ի մասնագետները: MaxMonitor-ը վճարովի բաժանորդագրության սկզբունքով աշխատող համակարգ է՝ պայմանագրի կնքումից հետո բաժանորդը ստանում է օգտանուն եւ ծածկագիր:

Համակարգը բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն:

Բաժանորդը ստանում է իր պայմանագրին համապատասխան մուտքի աստիճան, որը թույլ է տալիս օգտվել կամ միայն Մոնիտորինգի ծառայություններից, կամ Մոնիտորինգի եւ Վերլուծության ծառայություններից միաժամանակ:

Համակարգի ինտերֆեյսը հասանելի է հայերեն, ռուսերեն կամ անգլերեն:

MaxMonitor-ի գործընթացների մեծ մասն ավտոմատացված է, համակարգ ճկուն է եւ կարող է սպասարկել փոքր, միջին եւ խոշոր կազմակերպություններին:

Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, կապի օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

Կապ

MaxMonitor համակարգի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կապվեք մեզ հետ.

+37(10) 54 45 31
+37(10) 54 54 37