Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին - maxmonitor.am


Հիշել ինձ


Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին

Հոկտեմբեր 02, 2018 MaxMonitor Ratings

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների լուսաբանման ծավալը՝ 2018թ. սեպտեմբեր ամսվա արդյունքներով:

130 լրատվական կայքերի սեպտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն է՝

1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյան՝ 3110 հիշատակում:

2. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝ 2051 հիշատակում:

3. ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան ՝ 1697 հիշատակում:

 

Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.

1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյան՝ 150 հիշատակում:

2. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյան ՝ 117 հիշատակում:

3. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյան՝ 55 հիշատակում:


Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. սեպտեմբերին:

 

Նախարար

Դրական

Չեզոք

Բացասական

Արթուր Վանեցյան

135

493

103

Զոհրաբ Մնացականյան

544

80

0

Արտակ Զեյնալյան

271

251

2

Դավիթ Տոնոյան

205

64

1

Արայիկ Հարությունյան

128

89

20

Սուրեն Պապիկյան

111

69

0

Վալերի Օսիպյան

50

108

19

Արսեն Թորոսյան

56

55

55

Արարատ Միրզոյան

44

104

2

Աշոտ Հակոբյան

85

52

0

Արթուր Խաչատրյան

88

33

6

Մհեր Գրիգորյան

68

53

0

Արծվիկ Մինասյան

73

47

0

Տիգրան Ավինյան

55

27

9

Մանե Թանդիլյան

62

28

0

Լիլիթ Մակունց

55

26

4

Էրիկ Գրիգորյան

74

9

0

Լեւոն Վահրադյան

40

5

0

Ատոմ Ջանջուղազյան

40

3

0

Մխիթար Հայրապետյան

36

4

0

Հրաչյա Ռոստոմյան

27

2

7

Արթուր Գրիգորյան

10

4

1

 

Հարկ է նշել, որ սեպտեմբեր ամսին բացասական հիշատակումների քանակությամբ առաջատարը ՀՀ ԱԱԾ  պետ Արթուր Վանեցյանն է, ով հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց իր և Հատուկ քննչական ծառայության պետի միջև տեղի ունեցած գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումից հետո:

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: