Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումը, Անահիտ Բախշյանի արձագանքը Աննա Հակոբյանի ելույթին և «Իմ քայլը» արձանը - maxmonitor.am


Հիշել ինձ


Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումը, Անահիտ Բախշյանի արձագանքը Աննա Հակոբյանի ելույթին և «Իմ քայլը» արձանը

Հոկտեմբեր 01, 2018 Mediatrends

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Սեպտեմբերի 24-30-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

  1. Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը, որը կոչվում է «Իմ քայլը»

 

Հրապարակում

Facebook score*

 

«Իմ քայլը» արձանը՝ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին

9329

 

  1. Անահիտ Բախշյանն արձագանքել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Սանկտ-Պետերբուրգում ունեցած ելույթին

 

Հրապարակում

Facebook score*

 

Անահիտ Բախշյանի արձագանքը` Աննա Հակոբյանի ելույթին

5857

 

  1. MAMUL.am-ը քաղաքացիների շրջանում անցկացնում է առցանց հարցում՝ այս տարի ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակահարմարության վերաբերյալ

 

Հրապարակում

Facebook score*

 

Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվեն

5133

 

  1. Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Հրապարակում

Facebook score*

 

«Բա՞ որ ազգը քո դեմ դատարան դիմի, չե՞ս մտածել». Ստյոպա Սաֆարյան

5098

 

  1. Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին

 

Հրապարակում

Facebook score*

 

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

4842


* Facebook Score-ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվության հաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։