MaxMonitor Ratings. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորումը եւ ՆԱՏՕ վարժանքները - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորումը եւ ՆԱՏՕ վարժանքները

Սեպտեմբեր 18, 2018 MaxMonitor Ratings

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը  ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի գործունեությունը՝ Հայաստանի հետ կապերի համատեքստում:

Օգոստոս ամսվա ընթացքում 136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով, առցանց լրատվական կայքերը ՀԱՊԿ-ին ավելի շատ են անդրադարձել, քան ՆԱՏՕ-ին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:

Օգոստոս ամսվա ընթացքում MaxMonitor համակարգը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 3559 հոդվածներ ՆԱՏՕ եւ ՀԱՊԿ բանալի բառերով, որոնցից վերլուծության են ենթարկվել 834-ը:Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները

ՀԱՊԿ

Օգոստոսին հայկական մեդիայում քննարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման գործը, ՌԴ արտգործնախարարի հայտարարությունն ու ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը: Ըստ շրջանառվող տեղեկությունների, ՀԱՊԿ-ում կսկսվի գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց եւ ՀՀ-ն հնարավոր է կորցնի այդ պաշտոնը:  Ամսվա ընթացքում տարածվեցին ոչ պաշտոնական տեղեկատվություններ այն մասին, որ ՀԱՊԿ-ում  դիտարկում են Ադրբեջանի հետ համագործակցության հարցը: Այս մասին գրել է նաեւ ադրբեջանական մամուլը:

ՆԱՏՕ

Օգոստոսին հայտնի դարձավ, որ Վրաստանում տեղի կունենան ՆԱՏՕ զորավարժություններ: Հայաստանը այդ վարժանքներին չի մասնակցելու: