Նիկոլ Փաշինյանի կտրուկ հայտարարությունները՝ շաբաթվա մեդիատրենդ - maxmonitor.am


Հիշել ինձ


Նիկոլ Փաշինյանի կտրուկ հայտարարությունները՝ շաբաթվա մեդիատրենդ

Սեպտեմբեր 17, 2018 Mediatrends

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները: 

Սեպտեմբերի 10-16-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

  1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ

 

Հրապարակում

Facebook score*

 

ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ օլիգարխների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին. Փաշինյան

9651

Հրահանգում եմ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին. վարչապետ

4696

 

  1. ՊՆ ռազմական ոստիկանության նախկին աշխատակցի տեսանյութը

 

Հրապարակում

Facebook score*

 

ՊՆ ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցը Մարտի 1-ի վերաբերյալ սկանդալային բացահայտումներ է անում

7956

 

  1. Ներառական փուռ եւ սրճարան Գյումրիում

 

Հրապարակում

Facebook score*

 

Գյումրիում բացվել է ներառական փուռ և սրճարան

6362

 

  1. ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի եւ Նիկոլ Փաշինյանի բանավեճի մասին

 

Հրապարակում

Facebook score*

 

«Հայաստանը պոռնիկ չի, որ Ռուբեն Վարդանյանները գան մեզ փող տան․ ո՞վ եք դուք, որ վարչապետի վրա հոխորտաք»

5482

 

  1. Հայ մարզուհին ռինգում ջախջախել է հայ զինծառայողին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քրոջը

 

Հրապարակում

Facebook score*

 

Հայ մարզուհին ռինգում ջախջախել է հայ զինծառայողին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քրոջը

4880


* Facebook Score-
ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվության հաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։