MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը օգոստոսին:
MaxMonitor համակարգը օգոստոս ամսվա ընթացքում հետեւել է, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ թեմաների շուրջ են հայկական օնլայն մեդիայում հիշատակվել հետեւյալ կին հասարակական-քաղաքական գործիչները.
- Աննա Հակոբյան՝ ՀՀ վարչապետի տիկինը
- Արփինե Հովհաննիսյան՝ ԱԺ փոխնախագահ
- Զարուհի Փոստանջյան՝ Երեւանի ավագանու անդամ
- Լենա Նազարյան՝ ԱԺ պատգամավոր
- Լիլիթ Մակունց՝ ՀՀ մշակույթի նախարար
- Հերմինե Նաղդալյան՝ ԱԺ պատգամավոր
- Մանե Թանդիլյան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
- Մարգարիտ Եսայան՝ ԱԺ պատգամավոր
- Նաիրա Զոհրաբյան՝ ԱԺ պատգամավոր
- Նունե Սարգսյան՝ ՀՀ նախագահի տիկինը
- Շուշան Պետրոսյան՝ ԱԺ պատգամավոր
- Ռիտա Սարգսյան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը
136 լրատվական կայքերի օգոստոս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված կին գործիչների եռյակն է՝
- ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորՆաիրա Զոհրաբյան՝ 858 հիշատակում:
- ՀՀ մշակույթի նախարարԼիլիթ Մակունց՝570 հիշատակում:
- ՀՀ վարչապետի տիկինԱննա Հակոբյան՝ 373 հիշատակում:
Հիմնական տեղեկատվական առիթները
- Օգոստոսին հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Այս առաջադրումից դժգոհ էր մնացել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ նշելով, որ աղբանոց մեկօրյա այցը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար: ԲՀԿ մամուլի խոսնակը Գեւորգ Պետրոսյանի այս մեկնաբանության մասին ասաց, որ «մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել»: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Գեւորգ Պետրոսյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել: Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ «Երեւանը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ»:
- Օգոստոս ամսվա ընթացքում Լիլիթ Մակունցն աշխատանքային այցեր է կատարել Գեղարքունիքի, Տավուշի եւ Լոռու մարզեր: Նա այցելել է նաեւ Գյումրի եւ հայտարարել, որ Գյումրու Երկրագիտական թանգարանի վերանորոգման համար դրամահավաք կիրականացվի: Լիլիթ Մակունցը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ համատեղ ասուլիս է ունեցել եւ ասել, որ աշակերտներն մշակութային հաստատություններ անվճար այցելելու հնարավորություն կունենան: Լիլիթ Մակունցի հետ զրույցից հետո ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը; Նախարարը օգոստոսին ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը:
- Օգոստոսի սկզբին Աննա Հակոբյանն այցելել է գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Նա հայտնել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին, նա ողջ եւ առողջ է: «Քայլ դեպի տուն» ծրագրի վրացահայ մասնակիցը հյուրընկալվել է Փաշինյանների ընտանիքում: Աննա Հակոբյանը օգոստոսին մամուլի ասուլիս է ունեցել, որտեղ ներկայացրել է «Քայլ արա» հիմնադրամի աշխատանքներն ու հետագա քայլերը: Վարչապետի տիկինը ամսվա ընթացքում մեկնել է Փարիզ եւ հանդիպում ունեցել ֆրանսահայերի հետ: Անգելա Մերկելը Հայաստանի վարչապետի, նրա տիկնոջ եւ նախագահի ուղեկցությամբ զբոսնել է Հյուսիսային պողոտայում:
MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել, թե շաբաթվա ընթացքում որ հրապարակումներն են ունեցել բարձր FB Score (like, share, comment համագումար), գրավել ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում: Mediatrends-ի տվյալների համաձայն, վերջին շաբաթվա ընթացքում Facebook-ի օգտատերերին հետաքրքրել են հետեւյալ հրապարակումները՝
- Լիլիթ Մակունցի առաջարկով դերասանուհին վերադարձել է հայրենիք
Հրապարակում |
Facebook score*
|
1574 |
- Արման Սահակյանը եւ ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը խնամիներ են
Հրապարակում |
Facebook score*
|
Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ստորգրահավաքին միացել է 38 պատգամավոր, այդ թվում` Արա Բաբլոյանը |
1303 |
- Արփինե Հովհաննիսյանի կարծիքով, այս օրինագծի դրական եզրակացությունը բխում է հենց Հայաստանի կառավարության շահերից
Հրապարակում |
Facebook score*
|
Նոր նախաձեռնություն. ՀՀ քաղաքացիներին կարող են պատժել տուգանքները ժամանակին չվճարելու համար |
370 |