MaxMonitor Ratings. Ամենակտիվ եւ ամենապասիվ մարզպետների ցանկը - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. Ամենակտիվ եւ ամենապասիվ մարզպետների ցանկը

Սեպտեմբեր 06, 2018 MaxMonitor Ratings

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը այսուհետ կներկայացնի ՀՀ մարզպետների օնլայն մեդիա վարկանիշը:

MaxMonitor համակարգը օգոստոս ամսվա ընթացքում հետեւել է, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ թեմաների շուրջ են հայկական օնլայն մեդիայում հիշատակվել ՀՀ մարզպետները՝

  1. Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը
  2. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը
  3. Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը
  4. Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը
  5. Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը
  6. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը
  7. Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը
  8. Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը
  9. Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը
  10. Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:

136 լրատվական կայքերի օգոստոս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ լուսաբանված մարզպետների եռյակն է՝

  1. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան՝ 178 հիշատակում:
  2. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան՝ 168 հիշատակում:
  3. Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյան՝ 128 հիշատակում:

Հիմնական տեղեկատվական առիթները

  • Օգոստոսին հայտնի դարձավ, որ վերականգնվել է պետությանը պատճառված 2.736.964 ՀՀ դրամի վնասը: 2017 թ. Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հաղորդում էր ներկայացրել Արարատի մարզի դատախազին՝ համայնքի մանկապարտեզի տնօրենի և հաշվապահի կողմից յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ: Մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ մարզպետը փորձում է աշխատանքից ազատել մարզի ԲԿ տնօրեններին: Մասիսի ԲԿ տնօրենը աշխատանքից ազատվելուց հետո դատի տվեց Գարիկ Սարգսյանին: Վերջինիս խոսքերով, ԲԿ-ի նախկին տնօրենի հետ կապված աուդիտի արդյունքները տխրեցնող են եղել: Օգոստոսի վերջերին մի շարք լրատվամիջոցներ տպագրեցել են «Հրապարակ» օրաթերթի՝ «Մարզպետը լծվել է «Ավշարի» տերերից մարզը վերցնելու գործին» հոդվածը:
  • «Իրավունք» թերթի տեղեկությունների համաձայն Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որը ՔՊ-ական մարզպետ է, «աշխատանքից ազատում է» ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական համայնքապետերին: Ռոմանոս Պետրոսյանը համայնքապետերի հրաժարականները այլ կերպ է մեկնաբանել վերջիններիս հրաժարականները: Նրա խոսքերով, «ՏԻՄ-երի կառավարումը որոշ համայնքապետերի համար համեմատական է սեփական բարեկեցությունը ապահովելու հետ» եւ ներկա պայմաններոց նրանք ինքնակամ հրաժարվել են իրենց պաշտոններից: Կոտայքի մարզպետը օգոստոսին հայտարարեց այն մասին, որ Կոտայքի դպրոցներում սեպտեմբերից գործելու է «Տաք սնունդ» նախագիծը: Մարզպետը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հաղորդում է ուղարկել դատախազություն՝ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոսներից մեկում չարաշահումների դեպքերի առթիվ:
  • Օգոստոսին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Սևանի ափամերձ հանգստյան գոտիների տնտեսվարողներին: Վերջիններս բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ բնապահպանների կողմից շրջանառվում էին տեղեկություններ Սեւանա լճի ջրի վտանգավոր լինելու մասին, ինչից տուժում էր իրենց բիզնեսը:  Իշխան Սաղաթելյանի նախաձեռնությամբ Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում հրավիրված հանդիպման ժամանակ քննարկվել են Սեւան քաղաքի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարային ծրագրերը: Մարզպետը նաեւ աշխատանքային այց է ունեցել մարզի համայնքներ: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում էլ նա հայտարարել է, որ մարզի 19 համայնքներում առաջիկայում կտրվի առաջնահերթություններ պահանջող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մեկնարկը: