Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին - maxmonitor.am


Հիշել ինձ


Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին

Հոկտեմբեր 04, 2017 Լուրեր

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների լուսաբանման ծավալը՝ 2017թ. սեպտեմբեր ամսվա արդյունքներով:

127 լրատվական կայքերի սեպտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն է՝

  1. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան՝ 2215 հրապարակում:
  1. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան՝ 916 հրապարակում:
  1. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյան՝ 791 հրապարակում:

Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.

  1. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան՝ 181 հրապարակում:
  1. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան՝ 166 հրապարակում:
  1. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան՝ 165 հրապարակում: 

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. սեպտեմբերին:

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: