Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը հուլիսին - maxmonitor.am


Հիշել ինձ


Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը հուլիսին

Օգոստոս 07, 2018 MaxMonitor Ratings

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը հուլիսին:

MaxMonitor համակարգը հուլիս ամսվա ընթացքում հետեւել է, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ թեմաների շուրջ են հայկական օնլայն մեդիայում հիշատակվել հետեւյալ կին հասարակական-քաղաքական գործիչները.

  1. Աննա Հակոբյան՝ ՀՀ վարչապետի տիկինը
  2. Արփինե Հովհաննիսյան՝ ԱԺ փոխնախագահ
  3. Զարուհի Փոստանջյան՝ Երեւանի ավագանու անդամ
  4. Լենա Նազարյան՝ ԱԺ պատգամավոր
  5. Լիլիթ Մակունց՝ ՀՀ մշակույթի նախարար
  6. Հերմինե Նաղդալյան՝ ԱԺ պատգամավոր
  7. Մանե Թանդիլյան՝ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
  8. Մարգարիտ Եսայան՝ ԱԺ պատգամավոր
  9. Նաիրա Զոհրաբյան՝ ԱԺ պատգամավոր
  10. Նունե Սարգսյան՝ ՀՀ նախագահի տիկինը
  11. Շուշան Պետրոսյան՝ ԱԺ պատգամավոր
  12. Ռիտա Սարգսյան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը

130 լրատվական կայքերի հուլիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված կին գործիչների եռյակն է՝

  1. ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան ՝ 909 հիշատակում:
  1. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան՝525 հիշատակում:
  1. Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյան ՝ 523 հիշատակում:

 

Հիմնական տեղեկատվական առիթները

  • Նաիրա Զորհաբյանը հուլիս ամսվա ընթացքում շարունակել է երաշխավորություն ներկայացնել «Սասնա ծռերի» մի քանի անդամների խափանման միջոցը փոխելու համար: Նա Ազգային ժողովում մասնակցել է նաեւ ԸՕ բարեփոխումների, ինչպես նաեւ ընտանեկան բռնությունների թեմայի քննարկումներին: Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Նաիրա Զորհաբյանի անունը սկսեց շրջանառվել որպես ԲՀԿ կուսակցության հնարավոր թեկնածու: Այս ընթացքում Զոհրաբյանը սկսեց ահազանգել Երեւան քաղաքի աղբահանության խնդիրների մասին եւ թունավորում տեղափոխվեց հիվանդանոց այրվող աղբավայրի շրջակայքում նկարահանումներ իրականացնելու պատճառով: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո Նաիրա Զոհրաբյանը ձեռնպահ է մնացել որեւէ գնահատական տալուց: Հուլիս ամսվա ընթացքում նա դիմել է վարչապետին համաներում իրականացնելու խնդրանքով: 
  • Հուլիսի սկզբին Աննա Հակոբյանը մասնակցել է Creative Armenia-ի 1-ամյակի միջոցառմանը, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի բացման արարողությանը: Հուլիսի զորակոչի ընթացքում Աննա Հակոբյանը բանակ է ճանապարհել որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Աննա Հակոբյանն ուղերձ է հղել «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ՝ տալով հիմնադրամի գործունեության մեկնարկը: Վաթսուն տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում ներկայացվել է «Գայանե» բալետը. Աննա Հակոբյանը, ԱԱԾ տնօրենն ու մշակույթի նախարարը Մոսկվայում դիտել են «Գայանե» բալետը: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայում հայտարարել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը: Աննա Հակոբյանը մասնակցել է նաեւ «Սիթի օֆ Սմայլ»՝ հիմնադրամի շնորհանդեսին:
  • Հուլուսին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանին առաջադրեց որպես քաղաքապետի թեկնածու: Զարուհի Փոստանջյանի կողմակիցները հավաքվել են քաղաքապետարանի դիմաց Երեւանի ավագանու նիստի ժամանակ:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել, թե շաբաթվա ընթացքում որ հրապարակումներն են ունեցել բարձր FB Score (like, share, comment համագումար), գրավել ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում: Mediatrends-ի տվյալների համաձայն, վերջին շաբաթվա ընթացքում Facebook-ի օգտատերերին հետաքրքրել են հետեւյալ հրապարակումները՝ 

1. Նաիրա Զոհրաբյան

Հրապարակում

Facebook score*

 

Եթե Ծառուկյանի ղեկավարած թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ. Գևորգ Պետրոսյան 

1345

 

2.Արփինե Հովհաննիսյան

Հրապարակում

Facebook score*

 

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ստորգրահավաքին միացել է 38 պատգամավոր, այդ թվում` Արա Բաբլոյանը

862

 

3.Հերմինե Նաղդալյան

Հրապարակում

Facebook score*

 

Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը

827