Նոր հանրահավաքի հրավերը՝ շաբաթվա թոփ լուր - maxmonitor.am


Հիշել ինձ


Նոր հանրահավաքի հրավերը՝ շաբաթվա թոփ լուր

Օգոստոս 06, 2018 Mediatrends

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

  1. Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքի հրավերը

 

Հրապարակում

Facebook score*

 

Նիկոլ Փաշինյանը մեծ հանրահավաքի է հրավիրում օգոստոսի 17-ին

6993

Հարցում. մասնակցելո՞ւ եք արդյոք Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

4895

 

  1. Ֆրանսիայի դպրոցներում բջջային հեռախոսներ օգտագործելու արգելքը

 

Հրապարակում

Facebook score*

 

Ֆրանսիայի դպրոցներում և քոլեջներում արգելվեց բջջային հեռախոսի օգտագործումը

5134

 

  1. 1in.am կայքի հրապարակումը հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտման վերաբերյալ

 

Հրապարակում

Facebook score*

 

Բացահայտվում են Հոկտեմբերի 27-ի մասնակիցները․ գործընթացը սկսված է

4573

 

  1. Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին՝ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին

 

Հրապարակում

Facebook score*

 

Սաակաշվիլին՝ Փաշինյանի մասին. նա կրկնում է իմ հաջողությունները եւ փորձում չկրկնել իմ սխալները

4561

 

  1. Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանի անդրադարձը դերասան Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրմանը

 

Հրապարակում

Facebook score*

 

Ի՞նչ գերհզոր ու ազնիվ քաղաքապետեր եք ունեցել, ի՞նչ են նրանք արել, որ Հայկոն չի կարող անել. Տիգրան Հակոբյան

4096


* Facebook Score-
ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվության հաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։