Փաշինյանը պահպանում է բարձր մեդիա վարկանիշը - maxmonitor.am


Հիշել ինձ


Փաշինյանը պահպանում է բարձր մեդիա վարկանիշը

Օգոստոս 03, 2018 MaxMonitor Ratings

ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը հուլիս ամսվա ընթացքում շարունակել է հետեւել օնլայն մեդիայում հետեւյալ քաղաքական գործիչների լուսաբանման ծավալներին՝ Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Տարոն Մարգարյան, Ռոբերտ Քոչարյան, Վիգեն Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Արարատ Միրզոյան եւ Գագիկ Ծառուկյան:

2018թ. հուլիսին 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով  ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչներն են.

  1. Նիկոլ Փաշինյան՝  15 681 հիշատակում (2018թ. հունիսին՝  17 703 հիշատակում):
  2. Ռոբերտ Քոչարյան ՝  4 572  հիշատակում (2018թ. հունիսին ՝ 1 068 հիշատակում):
  3. Սերժ Սարգսյան ՝ 3996 հիշատակում (2018թ. հունիսին ՝ 3 617 հիշատակում):

MaxMonitor համակարգում առանձին վերլուծության են ենթարկվում  13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում են որոշակի որակական ցուցանիշներ:

MaxMonitor-ի մասնագետներն այս ընթացքում վերլուծության են ենթարկել ընդհանուր առմամբ 8 489 հոդվածներ, որոնցում այս կամ այն կերպով անդրադարձ է եղել թվարկված քաղաքական գործիչներին:

Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական գործիչների վերաբերյալ դրական, չեզոք եւ բացասական հիշատակումների բաշխվածությունը:

Քաղաքական գործիչ

Դրական

Չեզոք

Բացասական

Նիկոլ Փաշինյան

1445

2618

2

Ռոբերտ Քոչարյան

3

910

154

Սերժ Սարգսյան

17

873

94

Արմեն Սարգսյան

660

292

1

Տարոն Մարգարյան

1

379

12

Արարատ Միրզոյան

98

271

6

Գագիկ Ծառուկյան

28

193

19

Լեւոն Տեր-Պետրոսյան

17

164

9

Վիգեն Սարգսյան

0

111

1

Կարեն Կարապետյան

1

106

4


Հուլիսին Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ եղել է 2 բացասական հոդված, որոնցից մեկը Պարույր Հայրիկյանի հնչեցրած քննադատությունն է Փաշինյանի կադրային նշանակումների վերաբերյալ: Մյուս հոդվածում Հրապարակ թերթի լրագրողը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կերպով կալանավորելու մեջ:

Քաղաքական գործիչներից ամենաշատ բացսական հիշատակումներ ունեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հուլիսին կալանավորվել է 2008թ. մարտին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: