Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը՝ շաբաթվա թոփ լուր - maxmonitor.am


Հիշել ինձ


Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը՝ շաբաթվա թոփ լուր

Հուլիս 31, 2018 Mediatrends

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Հուլիսի 23-29-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում: 

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

  1. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ու նրա կալանավորումը

 

Հրապարակում

Facebook score*

 

Մարտի 1-ը բացահայտվեց․ Ռոբերտ Քոչարյանը ժամեր անց կկալանավորվի

18721

Ռոբերտ Քոչարյանը երկու ամիս ժամկետով կալանավորվեց

10960

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

8223

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

7980

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

7542

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով

6580

 

  1. Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կրթության կարեւորության մասին

 

Հրապարակում

Facebook score*

 

Մեր երեխաներին պետք է բացատրենք, որ «պրեստիժնի» է ոչ թե հանցագործ լինելը, պատերի տակ պպզելը, այլ կրթությունը. Փաշինյան

11980

 

  1. Հայաստանի ժամկետային զինծառայողների ելույթը տանկային բիաթլոնում

 

Հրապարակում

Facebook score*

 

Տանկային բիաթլոնում հայ զինծառայողները ելույթն ավարտել են՝ խմբում առաջին տեղը գրավելով

11106

 

  1. Օգտատեր Դավիթ Եղիազարյանի տեսնյութը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում

 

Հրապարակում

Facebook score*

 

«100 դոլարանոց ապրանքի մաքսազերծման համար 100 դոլար են ուզում». զայրացած մարդիկ անցակետում ջարդել են իրենց լվացքի մեքենան

5601

 

  1. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը

 

Հրապարակում

Facebook score*

 

Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց. քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան

6457


* Facebook Score-
ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվության հաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։