MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:
MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:
Հուլիսի 9-15-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:
Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ:
- Իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում միայն հարկային պարտավորությունների մասով 2 մասում հաշվարկվել եւ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ
Հրապարակում |
Facebook score*
|
8534 |
- ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար
Հրապարակում |
Facebook score*
|
Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկը, կալանավորվեց սպանության փորձ կատարելու համար |
7359 |
- Երեւանի քաղաքապետի հրաժարականը
Հրապարակում |
Facebook score*
|
4811 |
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանըին ճանապարհել են Արցախ՝ զինվորական ծառայության
Հրապարակում |
Facebook score*
|
Օրվա կադրը 2. Արփի Փաշինյանը, այնուամենայնիվ, հասցրել է եղբորը Արցախ ճանապարհել |
4734 |
- ՊԵԿ հաղորդագրության համաձայն, «Գազպրոմ Արմենիա»-ի համակարգում ներառված մի շարք ձեռնարկություններում կատարված քննության և խուզարկությունների հիման վրա պարզվել է, որ այդ ընկերությունները համատեղ թաքցրել են մոտավորապես 1 միլիարդ և ավելի դրամ հարկային պարտավորություններ գազի իրացման փոքր ծավալներ ցույց տալու միջոցով
Հրապարակում |
Facebook score*
|
Գազի «կծիկը» քանդվեց. ահա թե ինչի համար են վճարում քաղաքացիները |
4424 |
* Facebook Score-ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվության հաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։