MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը հունիսին:
MaxMonitor համակարգը հունիս ամսվա ընթացքում հետեւել է, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ թեմաների շուրջ են հայկական օնլայն մեդիայում հիշատակվել հետեւյալ կին հասարակական-քաղաքական գործիչները.
- Աննա Հակոբյան՝ ՀՀ վարչապետի տիկինը
- Արփինե Հովհաննիսյան՝ ԱԺ փոխնախագահ
- Զարուհի Փոստանջյան՝ Երեւանի ավագանու անդամ
- Լենա Նազարյան՝ ԱԺ պատգամավոր
- Լիլիթ Մակունց՝ ՀՀ մշակույթի նախարար
- Հերմինե Նաղդալյան՝ ԱԺ պատգամավոր
- Մանե Թանդիլյան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
- Մարգարիտ Եսայան՝ ԱԺ պատգամավոր
- Նաիրա Զոհրաբյան՝ ԱԺ պատգամավոր
- Նունե Սարգսյան՝ ՀՀ նախագահի տիկինը
- Շուշան Պետրոսյան՝ ԱԺ պատգամավոր
- Ռիտա Սարգսյան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը
130 լրատվական կայքերի հունիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված կին գործիչների եռյակն է՝
- ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան՝ 1231 հիշատակում:
- ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան ՝ 1134 հիշատակում:
- ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունց ՝ 637 հիշատակում:
Հիմնական տեղեկատվական առիթները
- Մանե Թանդիլյանի մասնակցությամբ հունիսի կեսերին կառավարությունը քննարկեց եւ ընդունեց պարտադիր կուտակային բաղադրիչը: Նախարարը մինչ այդ առաջարկել էր հետաձգել պարտադիրի ուժի մեջ մտնելը եւ փորձել քննարկումներով բոլոր կողմերին բերել համաձայնության: Բայց , քանի որ նրա առաջարկն անտեսվեց, նա հրաժարականի դիմում ներկայացրեց վարչապետին: Հրաժարականից հետո մի շարք քաղաքական գործիչներ կարծիքներ հնչեցրին նրա այդ որոշման վերաբերյալ: Մի քանի օր հետո լուր տարածվեց, որ Թանդիլյանը եւ Փաշինյանը հանդիպել են, եւ հնարավոր է, որ վարչապետի հորդորով Մանե Թանդիլյանը հետ վերցնի հրաժարականի դիմումը: Կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ չի ընդունել նախարարի հրաժարականի դիմումը: Մանե Թանդիլյանն էլ հայտարարեց, որ պատրաստ է շարունակել իր գործունեությունը նախարարի պաշտոնում:
- Նաիրա Զորհաբյանը հունիս ամսվա սկզբին ԱԱԾ ղեկավարից ԱԺ-ում հետաքրքրվեց, թե արդյոք շարունակվելու է հանրային դեմքերին գաղտնալսելու ավանդույթը: Ազգային ժողովում Նաիրա Զոհրաբյանը «բարձրարվեստ, բայց շատ դեկորատիվ» հարցուպատասխան ունեցավ Արմեն Աշոտյանի հետ: Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության 7 պատգամավոր, որոնց թվում նաեւ Նաիրա Զոհրաբյանը անձնական երաշխավորություն է ներկայացրել ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Նաիրա Զոհրաբյանը նաեւ անձնական երաշխավորություն են ներկայացրել «Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանի համար: Նա ավելի ուշ երաշխավորություն ներկայացրեց նաեւ Ժիրայր Սեֆիլյանի համար: Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բեգլարյանը երաշխավորագրեր ներկայացրին «Սասնա ծռեր» խմբի եւս երկու անդամի համար: ԵԽԽՎ-ում Նաիրա Զոհրաբյանը պահանջեց, որ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի բոլոր մասնակիցները վայր դնեն պատգամավորի մանդատը:
- Հունիսի սկզբին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ նախարարությունում փակցված բնօրինակ նկարները կվերադարձվեն Հայաստանի ազգային պատկերասրահ: Լիլիթ Մակունցն ԱԺ-ում անդրադարձավՀՀ օրհներգն ու զինանշանը փոխելու մասին խոսակցություններին: Մշակույթի նախարարը հայտարարեց, որ նախարարությունում ֆինանսական ճգնաժամ է, քանի որ բյուջեն անխնա օգտագործվել է: Լիլիթ Մակունցը հիվանդանոցում տեսակցեց Երվանդ Մանարյանին եւ ընդունեց Սերժ Թանկյանին: Հրապարակվեց նախարարի հայտարարգիրը եւ պարզվեց, որ նախարարը չունի ոչ անշարժ գույք եւ ոչ էլ շարժական:
MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել, թե շաբաթվա ընթացքում որ հրապարակումներն են ունեցել բարձր FB Score (like, share, comment համագումար), գրավել ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում: Mediatrends-ի տվյալների համաձայն, վերջին շաբաթվա ընթացքում Facebook-ի օգտատերերին հետաքրքրել են հետեւյալ հրապարակումները՝
Հերմինե Նաղդալյան