Ամենաշատ հիշատակվածը Ն.Փաշինյանն է, ամենաքննադատվածը՝ Ս.Սարգսյանը - maxmonitor.am


Հիշել ինձ


Ամենաշատ հիշատակվածը Ն.Փաշինյանն է, ամենաքննադատվածը՝ Ս.Սարգսյանը

Հուլիս 04, 2018 Լուրեր

ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը հունիս ամսվա ընթացքում շարունակել է դիտարկել օնլայն մեդիայում հետեւյալ քաղաքական գործիչների լուսաբանման ծավալները՝ Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Տարոն Մարգարյան, Ռոբերտ Քոչարյան, Վիգեն Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Արարատ Միրզոյան եւ Գագիկ Ծառուկյան: 

2018թ. հունիսին 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով  ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչներն են.

1.Նիկոլ Փաշինյան՝  17 703 հիշատակում (2018թ. մայիսին՝  29 790 հիշատակում):

2.Սերժ Սարգսյան՝  3 711  հիշատակում (2018թ. մայիսին ՝ 5 620 հիշատակում):

3.Արմեն Սարգսյան՝ 3 617  հիշատակում (2018թ. մայիսին ՝ 6 362 հիշատակում):

MaxMonitor համակարգում առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում են որոշակի որակական ցուցանիշներ:

MaxMonitor-ի մասնագետներն այս ընթացքում վերլուծության են ենթարկել ընդհանուր առմամբ 8 150 հոդվածներ, որոնցում այս կամ այն կերպով անդրադարձ է եղել թվարկված քաղաքական գործիչներին: 

Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական գործիչների վերաբերյալ դրական, չեզոք եւ բացասական հիշատակումների բաշխվածությունը:

Քաղաքական գործիչ

Դրական

Չեզոք

Բացասական

Նիկոլ Փաշինյան

1326

3383

2

Սերժ Սարգսյան

45

879

76

Արմեն Սարգսյան

493

427

1

Տարոն Մարգարյան

70

244

20

Արարատ Միրզոյան

65

249

2

Ռոբերտ Քոչարյան

1

247

58

Կարեն Կարապետյան

1

262

4

Գագիկ Ծառուկյան

33

115

0

Լեւոն Տեր-Պետրոսյան

6

138

3

Հունիսին Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ եղել է ընդամենը 2 բացասական հոդված, որոնցից մեկում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը չարաշահում է օրենսդիր վարչական ռեսուրսը, մյուսում նշվում է, որ  կենտրոնանալով կոռուպցիայի վերացման վրա՝ վարչապետը կարծես թե անտեսում է արտաքին քաղաքականության խնդիրները:

ՀՀ երրորդ նախագահի վերաբերյալ բացասական հիշատակումների մեծ մասը կապված են ԱԱԾ բացահայտումների հետ: Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե նախկին նախագահը իմացել է գեներալ Մանվել Գրիգորյանի, տարբեր հանցավոր տարրերի չարաշահումների մասին, ինչպես նաեւ թույլ չի տվել որոշ գործարարների ձեռնարկատիրությամբ զբաղվել ՀՀ սահմաններում: Այս համատեքստում բացասական երանգով հիշատակվում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: