Սաշիկ Սարգսյանին բերման ենթարկելու տեսանյութը եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները - maxmonitor.am


Հիշել ինձ


Սաշիկ Սարգսյանին բերման ենթարկելու տեսանյութը եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

Հուլիս 02, 2018 Լուրեր

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Հունիսի 25-ից հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

  1. Նախկին նախագահի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, բերման ենթարկելու մասին տեսանյութ տարածվեց

 

Հրապարակում

Facebook score*

 

Ոստիկանությունը քիչ առաջ Սայաթ-Նովա փողոցից բերման ենթարկեց Սաշիկ Սարգսյանին (տեսանյութ)

14976

 

  1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «բնակարան երիտասարդ ընտանիքների» եւ «բնակարան զինծառայողներին» ծրագրերը շարունակվելու են ավելի լավ պայմաններով

 

Հրապարակում

Facebook score*

 

Նոր թափ կստանան «երիտասարդ ընտանիքների», նաեւ «բնակարան զինծառայողներին» ծրագրերը. Փաշինյանը 2 լավ լուր ունի

7308

 

  1. 1in.am կայքի հրապարակումն այն մասին, թե ինչպես են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները դաժան ծեծի ենթարկելով սպանել մի ջավախահայի, ով նախագահին տեսնելիս ասել է ՝ «պրիվետ Ռոբ»

 

Հրապարակում

Facebook score*

 

Դաժան սպանություն` «պրիվետ Ռոբ»-ի համար

7205

 

  1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «զինվորը պետք է լինի կուշտ, ունենա հագուստ եւ ծառայության պատշաճ պայմաններ»

 

Հրապարակում

Facebook score*

 

Այն սպան, որ կփորձի ահազանգող ծնողի երեխայի նկատմամբ ճնշում բանեցնել, կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Փաշինյան

6740

 

  1. «Ժամանակ» թերթը գրում է, որ պատգամվորներ Հերմինե Նաղդալյանը, Իշխան Զաքարյանը և Միհրան Պողոսյանը հնարավոր է զրկվեն անձեռնմխելիությունից եւ կալանավորվեն

 

Հրապարակում

Facebook score*

 

Երեք պատգամավորներ՝ թիրախում. Նրանք կարող են զրկվել անձեռնմխելիությունից և կալանավորվել. «Ժամանակ»

6516


* Facebook Score-
ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվության հաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։