ԱԱԾ բացահայտումները եւ ձերբակալությունները՝ շաբաթվա ամենաքննարկված թեմա - maxmonitor.am


Հիշել ինձ


ԱԱԾ բացահայտումները եւ ձերբակալությունները՝ շաբաթվա ամենաքննարկված թեմա

Հունիս 04, 2018 Լուրեր

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Մայիսի 30-ից հունիսի 3-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

 

  1. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ

 

Հրապարակում

Facebook score*

 

Օլիգարխ կլինի, ով ուզում է լինի, եթե մեկը նեղում է, զանգեք, կգամ ձեր կողքը կկանգնեմ. Օսիպյանը ՃՈ աշխատակիցներին

9084

 

  1. 1in.am կայքի ընդարձակ հոդվածը «թալանի» դրսեւորումների մասին

 

Հրապարակում

Facebook score*

 

Գողապետության վախճանը. ԱԱԾ-ի նոր բացահայտումը

8646

 

  1. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀԿ-ն առաջիկայում կլքեն մի քանի պատգամավորներ

 

Հրապարակում

Facebook score*

 

«Ժողովուրդ». Փլուզում. ՀՀԿ-ն կլքի եւս յոթ պատգամավոր

7661

 

  1. Ոստիկանները ձերբակալել եւ նախաքննական մարմին են ներկայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին

 

Հրապարակում

Facebook score*

 

Էրեբունու գործով Մասիսի քաղաքապետը, փոխքաղաքապետը եւ եւս երեք անձ ձերբակալվել է

7146

 

  1. Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը դիմել է Մասիսի քաղաքապետի մորը

 

Հրապարակում

Facebook score*

 

«Հարգելիʹ տիկին, ոստիկանությունն ու վկաներն ասում են, որ մարդ է ծեծել... Քի՞չ է...». Ստյոպա Սաֆարյանը դիմում է Մասիսի քաղաքապետի մորը

5068


* Facebook Score-
ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվությանհաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։