Վարչապետը՝ Սոչիում, FBI քննիչները՝ Հայաստանում - maxmonitor.am


Հիշել ինձ


Վարչապետը՝ Սոչիում, FBI քննիչները՝ Հայաստանում

Մայիս 14, 2018 Լուրեր

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է նախորդ շաբաթվա հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Մայիսի 7-13-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

  1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին ժամանել է Սոչի, որտեղ նրան դիմավորել են Սոչիում բնակվող հայերը

 

Հրապարակում

Facebook score*

 

Հայաստանի աստեղային ժամը. Նիկոլ Փաշինյանի աննախադեպ ընդունելությունը Սոչիում

17568

 

  1. Որոշ լրատվամիջոցներ, չունենալով հավաստի տեղեկություններ, լուրեր են տարածել այն մասին, որ FBI քննիչներ են ժամանել Հայաստան

 

Հրապարակում

Facebook score*

 

FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Սաշիկ Սարգսյանի տրանսֆերների տվյալները

16568

 

  1. «Առաջին լրատվական»-ը զրուցել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ

 

Հրապարակում

Facebook score*

 

Ես պարոն Փաշինյանին սարսափելի մեծ օգնություն եմ ցուցաբերում, եթե ասում եմ՝ մի քանի միլիարդ հետ ենք բերելու բյուջե

16237

 

  1. Դերասան Հայկ Մարությանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանից որեւէ պաշտոն չի ակնկալում

 

Հրապարակում

Facebook score*

 

Մշակույթի նախարար դառնալու ցանկություն չկա. Հայկ Մարության

16036

 

  1. Ծավալուն հոդված այն մասին, թե ում գաղափարն է եղել «Իմ քայլը» նախաձեռնության 14-օրյա քայլարշավը

 

Հրապարակում

Facebook score*

 

Մխիթար Հայրապետյան` քայլարշավի հեղինակ եւ Սփյուռքի նախարար

15484


* Facebook Score-
ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվությանհաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։