Երթին միացած հոգեւորականները եւ Սերժ Թանգյանի կոչերը - maxmonitor.am


Հիշել ինձ


Երթին միացած հոգեւորականները եւ Սերժ Թանգյանի կոչերը

Ապրիլ 23, 2018 Լուրեր
Լուսանկարը՝ Ասատուր Եսայանց

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է նախորդ շաբաթվա հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Ապրիլի 16-22-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

  1. Մի խումբ հոգեւորականներ ապրիլի 22-ին ժամանել են ցույցի վայր եւ առաջնորդել երթի մասնակիցներին ոստիկանների հետ հնարավոր բախումից խուսափելու համար

 

Հրապարակում

Facebook score*

 

ԻՐԱԿԱՆ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ Է

37887

 

  1. Մի շարք արտիստներ եւ հասարակական գործիչներ հրաժարվել են Սերժ Սարգսյանի նախագահության օրոք իրենց հանձնված կոչումներից

 

Հրապարակում

Facebook score*

 

Էռնա Յուզբաշյանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից

19786

Կինոռեժիսոր Ռուբեն Գինեյը հրաժարվում է Սերժ Սարգսյանի կողմից տրված պարգևից

18416

Անահիտ Բախշյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի շնորհած «Մխիթար Գոշ» մեդալից

9707

Նիկա Բաբայանը հրաժարվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից

9468

 

  1. Որոշ լրատվամիջոցներ ապրիլի 22-ին տարածեցին Սերժ Թանգյանի՝ Հայաստան ժամանելու վերաբերյալ չճշտված տեղեկությունները

 

Հրապարակում

Facebook score*

 

Սերժ Թանկյանը վաղը գալիս է. աղբյուր

18692

 

  1. Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ կոչ է արել ՀՀ Ազգային ժողովին անհապաղ զրկել Սերժ Սարգսյանին իր լիազորություններից

 

Հրապարակում

Facebook score*

 

Թանկյանը կոչ է անում Ազգային ժողովին՝ անհապաղ զրկել Սերժ Սարգսյանին իր լիազորություններից

17266

 

  1. Մի շարք ֆեյսբուքյան օգտատերեր հաղորդագրություններ են տարածել այն մասին, որ ցուցարարների կողմն անցած առաջին ոստիկանը կստանա 10 000$

 

Հրապարակում

Facebook score*

 

Սփյուռքը գումար է հավաքում. 1-ին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10.000 դոլար

15680


* Facebook Score-
ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվությանհաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։