MaxMonitor Ratings. ՆԱՏՕ vs ՀԱՊԿ հայկական օնլայն մեդիայում - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. ՆԱՏՕ vs ՀԱՊԿ հայկական օնլայն մեդիայում

Ապրիլ 13, 2018 Լուրեր

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը  ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի գործունեությունը՝ Հայաստանի հետ կապերի համատեքստում:

Մարտ ամսվա ընթացքում 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով, ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ը գրեթե հավասարաչափ են լուսաբանվել օնլայն մեդիադաշտում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. մարտին:

Պատկերից պարզ է դառնում, որ ՀԱՊԿ-ը ավելի շատ է քննադատության ենթարկվել օնլայն լրատվամիջոցներում:

Հարկ է նաեւ նշել, որ վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ: