MaxMonitor Ratings. ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հայկական օնլայն մեդիայում - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հայկական օնլայն մեդիայում

Ապրիլ 12, 2018 Լուրեր

Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ Եվրոպական միության (ԵՄ) հետ վերջերս ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Մեդիամաքս-ի MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

2018թ. մարտ ամսվա ընթացքում 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ԵՄ-ն մոտավորապես 3 անգամ ավելի շատ է հիշատակվել՝ ԵԱՏՄ-ի համեմատ:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է 2018թ. մարտին:

 Պատկերից պարզ է դառնում, որ ԵԱՏՄ-ի բացասական հիշատակումների թիվը երկու անգամ գերազանցում է ԵՄ-ի բացասական բնույթի հիշատակումների քանակին: Հարկ է նշել, որ վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

MaxMonitor համակարգը Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: