Քաղաքական գործիչները օնլայն մեդիայում. I եռամսյակի արդյունքները - maxmonitor.am


Հիշել ինձ


Քաղաքական գործիչները օնլայն մեդիայում. I եռամսյակի արդյունքները

Ապրիլ 06, 2018 Լուրեր

ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում քաղաքական գործիչների լուսաբանման եռամսյակային հաշվետվությունը: 

2018թ. I եռամսյակում 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչների եռյակն է՝

1. Սերժ Սարգսյան ՝  24 028  հիշատակում:
2. Կարեն Կարապետյան ՝ 11 576 հիշատակում:
3. Նիկոլ Փաշինյան՝  4 823 հիշատակում: 

Ամենաքիչ  հիշատակված քաղաքական գործիչների եռյակն է՝

1. Գագիկ Ծառուկյան՝ 1 443 հիշատակում:
2. Լեւոն Տեր-Պետրոսյան ՝ 1 054 հիշատակում:
3. Հովիկ Աբրահամյան՝ 895 հիշատակում:

Հայաստանի ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի լուսաբանման հաշվարկը մեկնարկել է 2018թ. ապրիլի 1-ից:


MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հիշատակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է 2018թ. I եռամսյակին:

 

Քաղաքական գործիչ

Դրական

Չեզոք

Բացասական

Սերժ Սարգսյան

1381

5635

152

Կարեն Կարապետյան

1072

2145

16

Նիկոլ Փաշինյան

23

1272

4

Տարոն Մարգարյան

189

753

49

Վիգեն Սարգսյան

391

368

60

Լեւոն Տեր-Պետրոսյան

2

358

10

Հովիկ Աբրահամյան

2

274

2

Գագիկ Ծառուկյան

26

214

6