Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը մարտին - maxmonitor.am


Հիշել ինձ


Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը մարտին

Ապրիլ 05, 2018 Լուրեր

 

Լուսանկարը՝ Ֆոտոլուր

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը մարտին:

MaxMonitor
 համակարգը մարտ ամսվա ընթացքում հետեւել է, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ թեմաների շուրջ են հայկական օնլայն մեդիայում հիշատակվել հետեւյալ կին հասարակական-քաղաքական գործիչները.

1.    Արեւ Սամուելյան՝ մշակույթի փոխնախարար 
2.    Արփինե Հովհաննիսյան՝ ԱԺ փոխնախագահ
3.    Զարուհի Փոստանջյան՝ Երեւանի ավագանու անդամ 
4.    Լենա Նազարյան՝ ԱԺ պատգամավոր 
5.    Հերմինե Նաղդալյան՝ ԱԺ պատգամավոր 
6.    Հրանուշ Հակոբյան՝ սփյուռքի նախարար 
7.    Մանե Թանդիլյան՝ ԱԺ պատգամավոր 
8.    Մարգարիտ Եսայան՝ ԱԺ պատգամավոր 
9.    Նաիրա Զոհրաբյան՝ ԱԺ պատգամավոր 
10.    Նունե Սարգսյան՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի տիկինը 
11.    Շուշան Պետրոսյան՝ ԱԺ պատգամավոր 
12.    Ռիտա Սարգսյան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը


130 լրատվական կայքերի մարտ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված կին գործիչների եռյակն է՝

1. Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան՝  789 հիշատակում:

2. ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան՝  363 հիշատակում:

3. ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան՝ 283 հիշատակում:


Հիմնական տեղեկատվական առիթները

•    Զարուհի Փոստանջյանի հիշատակումների մեծ մասը վերաբերում է Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության առաջարկած նախագծերի քննարկմանը: Մարտ ամսվա ընթացքում Փոստանջյանը նաեւ ելույթ է ունեցել մարտի 1-ի դեպքերին նվիրված հանրահավաքի եւ կանանց տոնի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ:

•    Մարտին ԱԺ պատվիրակությունը Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ մեկնել է ԱՄՆ: ԱԺ փոխնախագահը ԱՄՆ-ում մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել:  

•    Նաիրա Զոհրաբյանը Արփինե Հովհաննիսյանի ղեկավարած պատվիրակության կազմում  մեկնել է ԱՄՆ եւ մասնակցել պաշտոնական հանդիպումներին:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել, թե շաբաթվա ընթացքում որ հրապարակումներն են ունեցել բարձր FB Score (like, share, comment համագումար), գրավել ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում: Mediatrends-ի տվյալների համաձայն, վերջին շաբաթվա ընթացքում Facebook-ի օգտատերերին հետաքրքրել են հետեւյալ հրապարակումները՝ 

  1. Հրանուշ Հակոբյան

 

Հրապարակում

Facebook score*

 

«Անհնար է չնկատել, որ Հայաստանը զարգանում է, հզորանում, որ Երևանը դարձել է եվրոպականքաղաք». Հրանուշ Հակոբյան

676

 

  1. Հրանուշ Հակոբյան

Հրապարակում

Facebook score*

 

«Նայեք՝ Անգելա Մերկելը որերորդ անգամ է ընտրվում». Հրանուշ Հակոբյան

318

ՀՀԿ-ն կառաջադրի Սերժ Սարգսյանին, նա էլկընտրվի վարչապետ. Հրանուշ Հակոբյան

200

 

  1. Զարուհի Փոստանջյան

Հրապարակում

Facebook score*

 

«Գրավե՛նք քաղաքները». Զարուհի Փոստանջյանը խելագարվելու կոչ է անում

443