Սողոմոն Թեհլերյանի վրեժը՝ շաբաթվա թոփ լուրերում - maxmonitor.am


Հիշել ինձ


Սողոմոն Թեհլերյանի վրեժը՝ շաբաթվա թոփ լուրերում

Մարտ 19, 2018 Լուրեր

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է նախորդ շաբաթվա հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Մարտի 12-18-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

  1. 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում գնդակահարեց Թալեաթ փաշային, ով 1915թ-ի հայոց ջարդերի կազմակերպիչներից էր

 

Հրապարակում

Facebook score*

 

1921 թվականի այս օրը Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց Թալեաթ փաշային

4075

 

  1. Ժիրայր Սեֆիլյանի փաստաբանի ելույթը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում

 

Հրապարակում

Facebook score*

 

«Սեֆիլյանի անունը ջնջել են դպրոցական դասագրքերից, փորձում են ներկայացնել որպես արտասահմանյան գործակալ»

2877

Ինձ փոխանցեցին՝ ռուսները որոշել են սպանել քեզ. Սեֆիլյանը աղմկահարույց բացահայտումներ արեց

1114

Սեֆիլյանը նախազգուշացրեց՝ դիմադրությունը դառնալու է ավելի կոշտ և վճռական

948

 

  1. «Էրեբունի» ԲԿ–ում փրկել են ավտովթարից տուժած երիտասարդի կյանքը

 

Հրապարակում

Facebook score*

 

Երբ հաշված են րոպեները. «Էրեբունի» ԲԿ–ում փրկել են ավտովթարից տուժած երիտասարդի կյանքը

2413

 

  1. Քաղաքացին 14 բեռնատարով անվադողեր է ուղարկել խրամատների հավելյալ ամրապնդման համար

 

Հրապարակում

Facebook score*

 

Քաղաքացին 14 բեռնատարով անվադողեր է ուղարկում խրամատների հավելյալ ամրապնդման համար

2175

 

  1. 99-ամյա ուսուցչուհի Մարիա տոնոյանին շնորհավորել են 80 տարվա աշխատանքի համար

 

Հրապարակում

Facebook score*

 

Գինեսի գրքի ռեկորդակիր Մարիա Տոնոյանը 99 տարեկան է

1656

Գինեսի ռեկորդակիր 99-ամյա ուսուցչուհուն շնորհավորել են 80 տարվա աշխատանքի համար

1302


* Facebook Score-ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվությանհաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։