MaxMonitor Ratings. ԵՄ-ն «հաղթում է» ԵԱՏՄ-ին - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. ԵՄ-ն «հաղթում է» ԵԱՏՄ-ին

Մարտ 13, 2018 Լուրեր

Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ Եվրոպական միության (ԵՄ) հետ վերջերս ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Հայկական լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում կառույցներին, ուստի MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը այսուհետ յուրաքանչյուր ամիս կներկայացնի, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

2018թ. փետրվար ամսվա ընթացքում 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ԵՄ-ն գրեթե երկու անգամ ավելի շատ է հիշատակվել՝ ԵԱՏՄ-ի համեմատ: 


Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է 2018թ. փետրվարին:

Պատկերից պարզ է դառնում, որ ԵԱՏՄ-ն ավելի շատ է քննադատության ենթարկվել, քան ԵՄ-ն: Հարկ է նշել, որ վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

MaxMonitor համակարգը Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: