Մխիթարյանի առաջին գոլը՝ շաբաթվա գլխավոր թեմա - maxmonitor.am


Հիշել ինձ


Մխիթարյանի առաջին գոլը՝ շաբաթվա գլխավոր թեմա

Մարտ 12, 2018 Լուրեր

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է նախորդ շաբաթվա հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Մարտի 5-11-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

  1. Մխիթարյանի առաջին գոլը Արսենալի կազմում

 

Հրապարակում

Facebook score*

 

Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը

3703

Միլան-Արսենալ` 0:2. Մխիթարյանի փայլուն գոլը «Միլանի» դարպասը (տեսանյութ)

2779

Միլան-Արսենալ` 0:1. Մխիթարյանի փայլուն գոլը Միլանի դարպասը (տեսանյութ)

1881

ՈւԵՖԱ-ն ընտրել է «Միլան»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստին

1282

 

  1. Դեղատոմսով եւ առանց դեղատոմսի տրվող դեղերի մասին

 

Հրապարակում

Facebook score*

 

«Ժողովուրդ». Դեղերի բացթողման նոր կարգն ապօրինի է. որոշումը չի ընդունվել. վարչապետը լվանում է ձեռքերը

3380

Դեղատոմսով դեղեր գնելու որոշումը կասեցվում է

1386

«Հիվանդ եմ թարախային անգինայով, դեղատունը դեղ չի վաճառում, պոլիկլինիկան էլ չի աշխատում». Սոնա Ռուբենյան

1064

Առողջապահության նախարարի պատճառով մարդը կարող է մահանալ. ահազանգ

1003

 

  1. «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 13 արտադրողի կաթ, որոնցից 5-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, ոսկեգույն ստաֆիլակոկ, բուսական յուղ և ՄԱՖԱՄ բարձր քանակ

 

Հրապարակում

Facebook score*

 

Կաթ՝ ոսկեգույն ստաֆիլակոկով, աղիքային ցուպիկով, բուսական յուղով և բարձր ՄԱՖԱՄ-ով

3064

 

  1. Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը՝ գեներալ Մանվելի մասին

 

Հրապարակում

Facebook score*

 

«Մանվելը չարիք է. Նա որքա՞ն զոհ է տվել, ո՞ր մի խրամատում է կանգնել»

2419

 

  1. Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Հրապարակում

Facebook score*

 

ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի հիմնական զենքերը հայերն են ստեղծել. Ուրիշի համար կարող ենք, ինչո՞ւ մեզ համար չի ստացվում

2356

 * Facebook Score-ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվությանհաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։