Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը փետրվարին - maxmonitor.am


Հիշել ինձ


Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը փետրվարին

Մարտ 01, 2018 Լուրեր

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը այսուհետ կներկայացնի կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը յուրաքանչյուր ամսվա համար:

MaxMonitor համակարգը փետրվար ամսվա ընթացքում հետեւել է, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ թեմաների շուրջ են հայկական օնլայն մեդիայում հիշատակվել հետեւյալ կին հասարակական-քաղաքական գործիչները. 

  1. Արեւ Սամուելյան՝ մշակույթի փոխնախարար
  2. Արփինե Հովհաննիսյան՝ ԱԺ փոխնախագահ
  3. Զարուհի Փոստանջյան՝ Երեւանի ավագանու անդամ
  4. Լենա Նազարյան՝ ԱԺ պատգամավոր
  5. Հերմինե Նաղդալյան՝ ԱԺ պատգամավոր
  6. Հրանուշ Հակոբյան՝ սփյուռքի նախարար
  7. Մանե Թանդիլյան՝ ԱԺ պատգամավոր
  8. Մարգարիտ Եսայան՝ ԱԺ պատգամավոր
  9. Նաիրա Զոհրաբյան՝ ԱԺ պատգամավոր
  10. Նունե Սարգսյան՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի տիկինը
  11. Շուշան Պետրոսյան՝ ԱԺ պատգամավոր
  12. Ռիտա Սարգսյան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը

130 լրատվական կայքերի փետրվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված կին գործիչների եռյակն է՝

  1. Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան՝ 619 հիշատակում:
  1. ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան՝ 458 հիշատակում:
  1. ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան՝ 312 հիշատակում:

Հիմնական տեղեկատվական առիթները

  • Զարուհի Փոստանջյանի հիշատակումների մեծ մասը Երեւանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի եւ դրան հաջորդող իրադարձությունների մասին է: Նիստի ժամանակ խմբակցության անդամները փորձել էին Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ բռնի ուժով հեռացվել էին քաղաքապետարանի նիստերի դահլիճից:
  • Նաիրա Զորհաբյանին վերաբերվող հրապարակումների մեծ մասը փետրվարին «Ծառուկյան դաշինք» խմբակցության կողմից ներկայացված ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին նախագծի եւ դրա մերժմանը հաջորդող քննարկումների մասին է:
  • Փետրվարին Ազգային ժողովը միաձայն ընդունել է Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արփինե Հովհաննիսյանի հիշատակումների մի մասն էլ նրա հայտարարագրած եկամուտների մասին է:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել, թե շաբաթվա ընթացքում որ հրապարակումներն են ունեցել բարձր FB Score (like, share, comment համագումար), գրավել ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում: Mediatrends-ի տվյալների համաձայն, վերջին շաբաթվա ընթացքում Facebook-ի օգտատերերին հետաքրքրել են հետեւյալ հրապարակումները՝

  1. Զարուհի Փոստանջյան

Հրապարակում

Facebook score*

 

Տարիներ շարունակ կոյուղաջրի գարշահոտից երեխաները շնչահեղձ էին լինում, սակայն մի շաբաթում լուծվեց հարցը

915

 

  1. Մարգարիտ Եսայան

Հրապարակում

Facebook score*

 

Հույս ունեմ, որ ինչ-որ ժամանակ հետո Գերմանիան մեզանից օրինակ կվերցնի. Մարգարիտ Եսայանը` ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու մասին (տեսանյութ)

723

 

  1. Շուշան Պետրոսյան

Հրապարակում

Facebook score*

 

Արա ու հիմնավորիր, թե չէ արածդ շան տղություն է․ Շուշան Պետրոսյան

485