Զուգահեռներ վճարած հարկերի եւ օնլայն մեդիայում ներկայության միջեւ - maxmonitor.am


Հիշել ինձ


Զուգահեռներ վճարած հարկերի եւ օնլայն մեդիայում ներկայության միջեւ

Փետրվար 09, 2018 Լուրեր

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2017թ. խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները:

MaxMonitor համակարգը որոշել է դիտարկել, թե խոշոր հարկատուների առաջին տասնյակի ընկերությունները որքան հաճախ են հայտնվում հայաստանյան օնլայն մեդիայի ուշադրության կենտրոնում:

10 ամենախոշոր հարկ վճարողների տասնյակը

Հարկ վճարողի անվանումը

Վճարած հարկերի ընդհանուր գումարը (մլրդ դրամ)

1. Գազպրոմ Արմենիա

39.72

2. Գրանդ տոբակո

34.75

3. Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)

22.04

4. Ալեքս հոլդինգ

21.47

5. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

18.67

6. Գեոպրոմայնինգ գոլդ

13.46

7. Սի փի էս օիլ քորփորեյշն

12.60

8. Ֆլեշ

12.46

9. Ջեյ Թի Այ Արմենիա

11.99

10. Ֆիլիպ Մորիս Արմենիա

11.64


10 ամենախոշոր հարկ վճարողների տասնյակի ներկայացվածությունը օնլայն մեդիայում

Հարկ վճարողի անվանումը

Հիշատակումների քանակը օնլայն մեդիայում

1. Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)

7442

2. Գազպրոմ Արմենիա

2285

3. Ֆլեշ

990

4. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

479

5. Ալեքս հոլդինգ

377

6. Ֆիլիպ Մորրիս Արմենիա

268

7. Գեոպրոմայնինգ գոլդ

262

8. Գրանդ տոբակո

203

9. Ջեյ Թի Այ Արմենիա

42

10. Սի փի էս օիլ քորփորեյշն

19


Ինչպես տեսնում ենք, երկու աղյուսակներում էլ խոշոր ենթակառուցվածքային ընկերությունները՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը եւ Գազպրոմ Արմենիան, տեղ են զբաղեցնում առաջին եռյակում:

Հարկ է նշել, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության հրապարակումների մեծ քանակը պայմանավորված է նաեւ հոսանքազրկումների վերաբերյալ ընկերության ամենօրյա հաղորդագրություններով:

Հետաքրքրական է, որ վառելիք ներմուծող եւ վաճառքով զբաղվող Ֆլեշ եւ Սի փի էս օիլ քորփորեյշն ընկերություններից առաջինը տարվա ընթացքում հիշատակվել է 990 անգամ, իսկ երկրորդն ընդամենը 19 անգամ: