Վարչապետը նորից դրական հիշատակումների առաջատարն է - maxmonitor.am


Հիշել ինձ


Վարչապետը նորից դրական հիշատակումների առաջատարն է

Օգոստոս 28, 2017 Լուրեր

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է նախընտրական շրջանում օնլայն մեդիայում կուսակցությունների, դաշինքների եւ քաղաքական գործիչների լուսաբանման ծավալն ու որակը՝ 2017թ. մարտի 20-26-ի արդյունքներով:

Մարտի 20-ից 26-ը ընկած ժամանակահատվածում դիտարկման եւ վերլուծության են ենթարկվել հետեւյալ կայքերը`

168.am
1in.am
A1plus.am
Aravot.am
Armenpress.am
Armlur.am
Blognews.am
Hraparak.am
Lragir.am
Mediamax.am
News.am
Panorama.am
Tert.am

Դիտարկման արդյունքները վկայում են, որ ամենաշատը լուսաբանվել են.

Քաղաքական գործիչներ`

1. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան` 594 հրապարակում (32.5%), որից 419-ը (70%)` դրական, 165-ը` չեզոք, 10-ը` բացասական:

2. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան` 550 հրապարակում (30.1%), որից 271-ը (49%)` դրական, 268-ը` չեզոք, 11-ը` բացասական:

3. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյան`111 հրապարակում (6.1%), որից 42-ը (38 %)` դրական , 68-ը` չեզոք, 1-ը` բացասական:

Քաղաքական գործիչների լուսաբանման ծավալներին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող գրաֆիկի միջոցով.

Կուսակցություններ եւ դաշինքներ`

1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 966 հրապարակում (41.0%), որից 118-ը` դրական, 562-ը` չեզոք, 216-ը` բացասական:

2. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 390 հրապարակում (16.5%), որից 76-ը` դրական, 262-ը` չեզոք, 52-ը` բացասական:

3. «Ծառուկյան» դաշինք` 362 հրապարակում (15.4%), որից 88-ը` դրական, 246-ը` չեզոք, 28-ը` բացասական:

Նախընտրական շրջանում առավել ակտիվ կուսակցությունների եւ դաշինքների լուսաբանման ծավալներին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող գրաֆիկի միջոցով.

Մեդիամաքս մեդիա-ընկերությունը իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: