Երեւան: Մեդիամաքս: ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը 2017 թվականի ընթացքում հետեւել է հայկական օնլայն մեդիայում նախարարների լուսաբանման ընթացքին:
Մոտ 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով նախորդ տարվա ընթացքում ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն է՝
1. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան՝ 17 437 հիշատակում:
2. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան ՝ 16 448 հիշատակում:
3. ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան՝ 6 808 հիշատակում:
Հարկ է նշել, որ Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարար է նշանակվել 2017թ. մայիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արփինե Հովհաննիսյանին:
2017թ. ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է՝
1. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան՝ 2423 հիշատակում:
2. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան՝ 1984 հիշատակում:
3. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան՝ 1753 հիշատակում:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:
Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է հաշվետու 12 ամիսներին:
Նախարար
|
Դրական |
Չեզոք |
Բացասական |
Վիգեն Սարգսյան
|
2025 |
2799 |
269 |
Էդվարդ Նալբանդյան
|
2895 |
2057 |
65 |
Վահան Մարտիրոսյան
|
945 |
772 |
50 |
Լևոն Մկրտչյան
|
764 |
819 |
43 |
Արմեն Ամիրյան
|
627 |
939 |
38 |
Սուրեն Կարայան
|
854 |
678 |
21 |
Դավիթ Տոնոյան
|
815 |
722 |
13 |
Իգնատի Առաքելյան
|
857 |
580 |
61 |
Արծվիկ Մինասյան
|
492 |
938 |
57 |
Դավիթ Հարությունյան
|
466 |
881 |
82 |
Վարդան Արամյան
|
360 |
983 |
28 |
Լեւոն Ալթունյան
|
555 |
617 |
120 |
Վլադիմիր Գասպարյան
|
187 |
775 |
119 |
Հրանուշ Հակոբյան
|
718 |
339 |
16 |
Դավիթ Լոքյան
|
362 |
666 |
10 |
Արտեմ Ասատրյան
|
364 |
440 |
64 |
Վաչե Գաբրիելյան
|
217 |
391 |
15 |
Աշոտ Մանուկյան
|
369 |
225 |
19 |
Հրաչյա Ռոստոմյան
|
230 |
224 |
16 |
Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: