Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների լուսաբանման ծավալը՝ 2017թ. նոյեմբեր ամսվա արդյունքներով:
128 լրատվական կայքերի նոյեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն է՝
1. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան ՝ 2177 հրապարակում:
2.ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան՝ 1851 հրապարակում:
3.ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան՝ 816 հրապարակում:
Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակը նախորդ ամսվա համեմատությամբ չի փոփոխվել.
1. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան՝ 187 հրապարակում:
2. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան՝ 165 հրապարակում:
3. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան ՝ 69 հրապարակում:
Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. նոյեմբերին:

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: