Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը ապրիլին - maxmonitor.am


Հիշել ինձ


Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը ապրիլին

Մայիս 01, 2020 MaxMonitor Ratings

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2020թ. ապրիլ ամսվա արդյունքներով:

Մոտ 150 լրատվական կայքերի ապրիլ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

1. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան՝ 3497  հիշատակում:

2. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան՝ 3214 հիշատակում:

3. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյան՝ 1300 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակված գործիչների եռյակն է.

1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան ՝ 313 հիշատակում:

2. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան ՝168 հիշատակում:

3. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյան ՝ 148 հիշատակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. ապրիլին: 

 

Նախարար

Դրական

Չեզոք

Բացասական

Արսեն Թորոսյան

242

494

62

Տիգրան Ավինյան

318

416

15

Զոհրաբ Մնացականյան

214

121

15

Մհեր Գրիգորյան

89

166

7

Զարուհի Բաթոյան

179

75

7

Տիգրան Խաչատրյան

128

110

5

Արայիկ Հարությունյան

154

41

4

Արման Սարգսյան

55

125

18

Դավիթ Տոնոյան

111

51

5

Ատոմ Ջանջուղազյան

52

108

5

Ռուստամ Բադասյան

69

71

10

Հակոբ Արշակյան

110

19

3

Սուրեն Պապիկյան

77

40

0

Ֆելիքս Ցոլակյան

46

40

2

Էրիկ Գրիգորյան

18

25

10

Էդուարդ Մարտիրոսյան

22

15

0

 

Ինչպես նախորդ ամիս, ապրիլին եւս բացասական հիշատակումներով առաջատար է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մասնավորապես, մի շարք հրապարակումներում նշվում է, որ Արսեն Թորոսյանը նոր կորոնավիրուսի համավարակի՝ Հայաստան ներթափանցելու եւ տարածվելու հիմնական պատասխանատուներից  է:

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբն էլ հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ փորձ է արվում թաքցնել կորոնավիրուսի տարածման փաստացի իրավիճակը:

Ապրիլին բացասական հիշատակումների զգալի քանակ է ունեցել նաեւ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը: Հիշատակումները վերաբերում էին Գավառում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին: 

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: