Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը մարտին - maxmonitor.am


Հիշել ինձ


Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը մարտին

Ապրիլ 03, 2020 MaxMonitor Ratings

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2020թ. մարտ ամսվա արդյունքներով:

Մոտ 150 լրատվական կայքերի մարտ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

1. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան՝ 5580  հիշատակում:

2. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան՝ 3487 հիշատակում:

3. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան՝ 1449 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակված գործիչների եռյակն է.

1. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան՝ 225 հիշատակում:

2.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան՝133:

3. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 64 հիշատակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. մարտին: 

 

 

Նախարար

Դրական

Չեզոք

Բացասական

Արսեն Թորոսյան

493

789

68

Տիգրան Ավինյան

587

350

15

Արայիկ Հարությունյան

340

196

15

Ռուստամ Բադասյան

187

275

10

Մհեր Գրիգորյան

125

93

1

Սուրեն Պապիկյան

69

113

20

Արման Սարգսյան

87

100

10

Զոհրաբ Մնացականյան

112

69

0

Դավիթ Տոնոյան

93

82

0

Տիգրան Խաչատրյան

122

38

3

Էդուարդ Մարտիրոսյան

101

39

1

Հակոբ Արշակյան

82

20

0

Էրիկ Գրիգորյան

66

19

2

Զարուհի Բաթոյան

59

16

3

Ֆելիքս Ցոլակյան

23

23

2

Ատոմ Ջանջուղազյան

6

17

0

 

Մարտ ամսին բացասական հիշատակումներով առաջատար է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Բացասական հիշատակումները հիմնականում կապված են առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների կազմակերպման արդյունավետության հետ:

Բացասական հիշատակումների առիթ է եղել նաեւ Վճռաբեկ դատարանում Արա Մինասյանին պարտվելու եւ դատական վճռի պահանջները չկատարելու ցանկության մասին Արսեն Թորոսյանի կողմից արված հայտարարությունը:

Մարտի սկզբին շարունակվել էին «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»–ի աշխատակիցների կողմից կազմակերպած բողոքի ակցիաները կառավարության շենքի առջեւ՝ ուղղված Արսեն Թորոսյանին:

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: