Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը փետրվարին - maxmonitor.am


Հիշել ինձ


Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը փետրվարին

Մարտ 03, 2020 MaxMonitor Ratings

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2020թ. փետրվար ամսվա արդյունքներով:

Մոտ 150 լրատվական կայքերի փետրվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝ 

1. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան՝ 1644  հիշատակում:

2. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝ 1628 հիշատակում:

3. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյան՝ 1601 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակված գործիչների եռյակն է.

1. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյան ՝ 249 հիշատակում:

2. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան՝ 224 հիշատակում:

3. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 214 հիշատակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

Փետրվարին կտրուկ աճել է հրապարակումների քանակը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մասին: Դա պայմանավորված է Սուրեն Պապիկյանի՝ սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբի ղեկավար նշանակվելու հանգամանքով:

Հրապարակումների մի մասն էլ վերաբերում է «Հրապարակ» թերթի հոդվածին այն մասին, որ Սուրեն Պապիկյանը թաքցրել է այն փաստը, որ բանակում ծառայության ընթացքում իրեն քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել եւ նա դատապարտված է եղել: Հրապարակումներ են եղել նաեւ այն մասին, որ Սուրեն Պապիկյանը եղել է գործարար Բարսեղ Բեգլարյանի ստեղծած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի պատմաբանների ակումբի անդամ, ինչը եւս տեղ չի գտել նրա պաշտոնական կենսագրությունում: 

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. փետրվարին: 

 

 

Նախարար

Դրական

Չեզոք

Բացասական

Զոհրաբ Մնացականյան

398

90

7

Սուրեն Պապիկյան 

116

307

36

Դավիթ Տոնոյան

160

243

7

Արսեն Թորոսյան

146

182

42

Արայիկ Հարությունյան

139

157

17

Ռուստամ Բադասյան

141

161

2

Տիգրան Ավինյան

147

140

0

Մհեր Գրիգորյան

137

59

5

Տիգրան Խաչատրյան

84

31

1

Ատոմ Ջանջուղազյան

53

26

0

Ֆելիքս Ցոլակյան

52

23

3

Էդուարդ Մարտիրոսյան 

24

49

1

Հակոբ Արշակյան

56

18

0

Արման Սարգսյան

31

27

10

Էրիկ Գրիգորյան

47

21

0

Զարուհի Բաթոյան

40

24

1

 

Փետրվարին կրկին բացասական հիշատակումներով առաջատար է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Բացասական հիշատակումների հիմնական պատճառը վերաբերում է քննադատությանը կորոնավիրուսի վտանգի առկայության պարագայում ոչ բավարար գործողություններ իրականացնելուն:

Բացասական հիշատակումների մյուս պատճառը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորման որոշումն է, որին հաջորդել են բողոքի ակցիաներ: 

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: