Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը հունվարին - maxmonitor.am


Հիշել ինձ


Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը հունվարին

Փետրվար 03, 2020 MaxMonitor Ratings

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2020թ. հունվար ամսվա արդյունքներով:

Մոտ 150 լրատվական կայքերի հունվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

1. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝  1432 հիշատակում:

2. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան՝ 1329 հիշատակում:

3. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան՝ 1212 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակված գործիչների եռյակն է.

1. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան՝ 164 հիշատակում:

2. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան՝ 128 հիշատակում:

3. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 97 հիշատակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հունվարին:

Անուն

Դրական

Չեզոք

Բացասական

Զոհրաբ Մնացականյան

250

156

3

Արսեն Թորոսյան

113

195

45

Արման Սարգսյան

97

202

1

Արայիկ Հարությունյան

116

144

14

Ռուստամ Բադասյան

78

159

33

Դավիթ Տոնոյան

143

68

1

Տիգրան Ավինյան

111

87

13

Մհեր Գրիգորյան

76

65

0

Սուրեն Պապիկյան

63

56

2

Տիգրան Խաչատրյան

86

29

3

Ֆելիքս Ցոլակյան

53

31

3

Զարուհի Բաթոյան

51

33

2

Էդուարդ Մարտիրոսյան

12

63

0

Հակոբ Արշակյան

35

9

0

Էրիկ Գրիգորյան

17

19

2

Ատոմ Ջանջուղազյան

8

16

1

 

Հունվարին բացասական հիշատակումներով առաջատար է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Բացասական հիշատակումների հիմնական պատճառը մարզային մի քանի ծննդատների փակման որոշումն էր:

Բժիշկ, «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանը նշեց, որ հիվանդանոցի աշխատակիցներն անգամ տեղյակ չեն եղել, որ ծննդատները փակվում են: Ըստ Նունե Ներսիսյանի, աշխատանքային օրենսգրքի խախտմամբ ծննդատների փակումն անձնական շահ է հետապնդում:

Կայքերից մեկի հոդվածում նշվում է, որ նախարարն «ատում է բժիշկներին» ու առանցքային պաշտոնների նշանակում է «ոչ բժիշկների»:

«Մեդիա պաշտպան»-ն էլ հորդորել է Արսեն Թորոսյանին զերծ մնալ լրագրողների նկատմամբ ճնշումներից, քանի որ 5-րդ ալիքի լրագրողները Աչաջրի ծննդատան ծննդաբերության ընթացքից ուղիղ եթեր էին իրականացրել, որից հետո նախարար Արսեն Թորոսյանը պիտակավորել էր 5-րդ ալիքի աշխատանքը։

Նրանք հորդորել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչությանը վարույթ հարուցել՝ պարզելու՝ 2019թ.-ի մայիսի 8-ին նախարարության շենքում ապահովվա՞ծ են եղել օրենսդրությամբ սահմանված պայմանները, երբ նախարար Արսեն Թորոսյանը իր մի խումբ աշխատակիցների հետ ուղիղ եթերում պատվաստվել է մարդու պապիլոմա վիրուսի դեմ:

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: