Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2019թ. արդյունքներով:
Մոտ 150 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով 2019թ-ին ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝
1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյան՝ 21 052 հիշատակում:
2. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝ 19 131 հիշատակում:
3. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան ՝ 15 062 հիշատակում:
Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է 2019թ-ին:
Նախարարներ |
Դրական |
Չեզոք |
Բացասական |
Զոհրաբ Մնացականյան |
3908 |
1268 |
160 |
Արայիկ Հարությունյան |
2061 |
2044 |
999 |
Դավիթ Տոնոյան |
2614 |
1307 |
67 |
Տիգրան Ավինյան |
2050 |
1335 |
136 |
Արսեն Թորոսյան |
1212 |
1500 |
544 |
Սուրեն Պապիկյան |
1545 |
798 |
40 |
Տիգրան Խաչատրյան |
1450 |
394 |
22 |
Մհեր Գրիգորյան |
1150 |
546 |
36 |
Ռուստամ Բադասյան |
725 |
808 |
59 |
Հակոբ Արշակյան |
1151 |
327 |
28 |
Ֆելիքս Ցոլակյան |
701 |
543 |
33 |
Զարուհի Բաթոյան |
704 |
454 |
53 |
Էրիկ Գրիգորյան |
541 |
537 |
90 |
Ատոմ Ջանջուղազյան |
484 |
608 |
71 |
Արման Սարգսյան |
198 |
240 |
10 |
Էդուարդ Մարտիրոսյան |
80 |
89 |
9 |
Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: