Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը նոյեմբերին - maxmonitor.am


Հիշել ինձ


Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը նոյեմբերին

Դեկտեմբեր 03, 2019 MaxMonitor Ratings

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2019թ. նոյեմբեր ամսվա արդյունքներով:

Մոտ 150 լրատվական կայքերի նոյեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

1. Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյան՝ 5287 հիշատակում:

2. Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝ 1405 հիշատակում:

3. Փոխվարչապետ Տիգրան Ավինյան՝ 1172 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակված գործիչների եռյակն է.

1. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան՝ 275 հիշատակում:

2. Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան ՝ 238 հիշատակում:

3. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյան՝ 190 հիշատակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. նոյեմբերին: 

 

Նախարարներ

Դրական

Չեզոք

Բացասական

Արայիկ Հարությունյան 

187

462

684

Զոհրաբ Մնացականյան 

301

75

16

Տիգրան Ավինյան 

232

123

16

Արսեն Թորոսյան 

81

161

65

Դավիթ Տոնոյան 

158

95

1

Ռուստամ Բադասյան 

97

106

10

Ֆելիքս Ցոլակյան 

108

80

1

Զարուհի Բաթոյան 

99

35

17

Սուրեն Պապիկյան 

99

41

1

Էրիկ Գրիգորյան 

61

54

16

Արման Սարգսյան 

74

49

4

Տիգրան Խաչատրյան 

85

26

11

Մհեր Գրիգորյան 

85

25

0

Հակոբ Արշակյան 

59

23

0

Ատոմ Ջանջուղազյան 

57

22

0

Էդուարդ Մարտիրոսյան 

23

21

5

 
 
 
Նոյեմբերին բացասական հիշատակումներով առաջատարն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ 

Բացասական հիշատակումների հիմնական պատճառ են դարձել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման եւ նախկին ծանրորդ Մել (Մելինե) Դալուզյանի մասին ֆիլմի ֆինանսավորմանը վերաբերող հրապարակումները եւ դրանց հետեւած բողոքի ակցիաները՝ նախարարի հրաժարականի պահանջով:

Բացասական հրապարակումների զգալի մասն էլ վերաբերում ԿԳՄՍ նախարարության մշակված օրինագծին, որով առաջարկվում է «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը թողնել բուհերի հայեցողությանը: 
 

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: