Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը հոկտեմբերին - maxmonitor.am


Հիշել ինձ


Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը հոկտեմբերին

Նոյեմբեր 04, 2019 MaxMonitor Ratings

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2019թ. հոկտեմբեր ամսվա արդյունքներով:

Մոտ 150 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

1. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝  1532 հիշատակում:

2. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան՝ 1411 հիշատակում:

3. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան՝ 1396 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակված գործիչների եռյակն է.

1. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 431 հիշատակում:

2. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան՝ 383 հիշատակում:

3. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյան՝ 214 հիշատակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հոկտեմբերին:

Նախարար

 

Դրական 

Չեզոք

Բացասական

Զոհրաբ Մնացականյան

246

104

61

Արայիկ Հարությունյան

245

117

28

Դավիթ Տոնոյան

250

96

9

Սուրեն Պապիկյան

209

127

4

Տիգրան Ավինյան

231

103

2

Արսեն Թորոսյան

65

196

59

Ռուստամ Բադասյան

138

143

2

Արման Սարգսյան

83

135

2

Մհեր Գրիգորյան

 

146

73

1

Ֆելիքս Ցոլակյան

77

100

8

Հակոբ Արշակյան

164

8

0

Տիգրան Խաչատրյան

125

30

0

Էրիկ Գրիգորյան

53

85

9

Ատոմ Ջանջուղազյան

89

40

3

Զարուհի Բաթոյան

75

29

2

Էդուարդ Մարտիրոսյան

12

46

4

 

Հոկտեմբերին բացասական հիշատակումներով առաջատար է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բացասական հիշատակումների հիմնական պատճառը նրա հարցազրույցն է BBC-ի Hard Talk հաղորդմանը։ Մի շարք ընդդիմադիր գործիչներ եւ քաղաքագետներ անդրադարձել են այդ հարցազրույցին՝ այն որակելով «հայկական դիվանագիտության խայտառակ ձախողում»։

Քաղաքագետ Կարեն Բեքարյանն ասել է, որ ԱԳ նախարարի հարցազրույցը «ցույց է տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության ողբալի վիճակը»։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ  «նախարարի պատասխանը չափազանց թույլ էր հաղորդավար Սաքուրի խոսքին այն մասին, թե մեր կողմից ադրբեջանական կողմի վրա հարձակումներ են իրականացվել»։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «ցավով արձանագրել է», որ «բարձր կլասի կադրային դիվանագետը այս 1.5 տարվա ընթացքում վերածվել է շարքային «թավշյա» պրոպագանդիստի»։ «Սասնա Ծռեր»-ը պահանջել է պաշտոնից ազատել Զոհրաբ Մնացականյանին։ Հարցազրույցի առնչությամբ տարակուսանք է հայտնել նաեւ «Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ «այդ անմխիթար պատկերը բոլորովին էլ միայն պրն Մնացականյանի անձնական խնդիրը չէ, այլ մեր ամբողջ արտաքին քաղաքականության»։