Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին - maxmonitor.am


Հիշել ինձ


Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին

Հոկտեմբեր 02, 2019 MaxMonitor Ratings

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2019թ. սեպտեմբեր ամսվա արդյունքներով:

Հերթական հաշվետվության մեջ հաշվարկված չեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հիշատակումները, քանի որ նրանք, համապատասխանաբար, սեպտեմբերի 16-ին եւ 18-ին ազատվել են պաշտոններից եւ փոխարինվել են ժամանակավոր պաշտոնակատարներով: 

Մոտ 150 լրատվական կայքերի սեպտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

1. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝  2231 հիշատակում: 

2. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան՝ 1850 հիշատակում:

3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան՝ 1628 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակված գործիչների եռյակն է.

1. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան՝ 317 հիշատակում:

2. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան՝ 218 հիշատակում:

3. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 70 հիշատակում:

 

 

 

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. սեպտեմբերին: 

Նախարար

 

Դրական

Չեզոք

Բացասական

Զոհրաբ Մնացականյան

519

138

4

Դավիթ Տոնոյան

244

263

7

Արսեն Թորոսյան

116

167

174

Տիգրան Ավինյան

208

103

2

Արայիկ Հարությունյան

135

106

25

Սուրեն Պապիկյան

180

57

6

Ռուստամ Բադասյան

67

115

11

Մհեր Գրիգորյան

108

82

2

Էրիկ Գրիգորյան

 

48

50

17

Ֆելիքս Ցոլակյան

54

50

0

Զարուհի Բաթոյան

40

41

2

Հակոբ Արշակյան

67

10

0

Տիգրան Խաչատրյան

52

13

1

Ատոմ Ջանջուղազյան

10

11

1

 

Սեպտեմբերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերաբերյալ բացասական հրապարակումները բավականին շատ են եղել: Ամսվա սկզբին նախարարի մամուլի ասուլիսին է ներկայացել ուռուցքաբան Գևորգ Թամամյանը եւ հարցեր է ուղղել Թորոսյանին, ինչից հետո նախարարը դադարեցրել է ասուլիսը եւ հեռացել սրահից: 

Օրեր անց առողջապահության նախարարն ասել է, որ իր դեմ արշավ է իրականացվում, որի կազմակերպիչը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն է: ԵՊԲՀ ռեկտորն ի պատասխան ասել է. «Նախարարը երևակայական մտքեր է արտահայտել։ Հորդորում եմ նրան՝  մարդկանց երեսին բաց ճակատով կարծիք հայտնելու հմտություն ձեռք բերել, ինչը հարիր է իսկական բժշկին, այլ որ թե հայտարարություններ անել  ֆեյսբուքյան ասուլիսների կամ տարբեր տեսակ լայվերի միջոցով»:

Այս միջադեպից հետո Արսեն Թորոսյանին բաց նամակ է գրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Գագիկ Ջիլավյանը, որտեղ նշել է, որ «ցավալի է, որ նախարարը փորձում է վարկաբեկել այնպիսի հարգարժան մարդու, ինչպիսին Արմեն Մուրադյանն է»:

Ավելի ուշ ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանն Tert.am–ի հետ զրույցում ասել է, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրավաբանները հայցադիմում են նախապատրաստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ:

Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Արսեն Թորոսյանի մերձավոր շրջապատից զանգում են բուժկենտրոններ ու սպառնում, որ եթե նախարարին գովերգող հայտարարություն չանեն, ապա պետական ֆինանսավորումը կնվազի»:

Արսեն Թորոսյանին «հանցավոր անտարբերության եւ անգործության» մեջ է մեղադրել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: