ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2019թ. օգոստոս ամսվա արդյունքներով:
Մոտ 150 լրատվական կայքերի օգոստոս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝
1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան՝ 1646 հիշատակում:
2. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան՝ 1081 հիշատակում:
3. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան՝ 1056 հիշատակում:
Ամենաքիչ հիշատակված գործիչների եռյակն է.
1. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան՝ 227 հիշատակում:
2. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 139 հիշատակում:
3. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան՝ 134 հիշատակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. օգոստոսին:
Նախարար |
Դրական |
Չեզոք |
Բացասական |
Արայիկ Հարությունյան |
194 |
174 |
20 |
Զոհրաբ Մնացականյան |
228 |
96 |
3 |
Ռուստամ Բադասյան |
161 |
138 |
6 |
Տիգրան Ավինյան |
111 |
144 |
21 |
Արթուր Վանեցյան |
75 |
152 |
1 |
Դավիթ Տոնոյան |
134 |
89 |
2 |
Տիգրան Խաչատրյան |
160 |
51 |
1 |
Արսեն Թորոսյան |
92 |
77 |
36 |
Ֆելիքս Ցոլակյան |
93 |
87 |
0 |
Սուրեն Պապիկյան |
89 |
53 |
6 |
Էրիկ Գրիգորյան |
19 |
64 |
8 |
Մհեր Գրիգորյան |
57 |
14 |
2 |
Զարուհի Բաթոյան |
23 |
32 |
12 |
Վալերի Օսիպյան |
9 |
35 |
13 |
Ատոմ Ջանջուղազյան |
19 |
25 |
1 |
Հակոբ Արշակյան |
13 |
4 |
6 |
Ինչպես եւ հուլիսին, օգոստոսին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հայաստանի բժիշկների միության նախագահ Գևորգ Թամամյանը հայտնել է, որ դադարում է լինել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, քանի որ նախարար Թորոսյանը «ոլորտը բարելավելու փոխարեն զբաղված է ֆեյսբուքյան փիարով»:
Առողջապահության նախարարին քննադատել է նաեւ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Էդգար Խուրշուդյանը՝ նշելով, որ իր ազատման մեջ «Արսեն Թորոսյանի դերն ակնհայտ է, քանի որ նա ցանկանում է, որ տեսչական մարմինը լինի իր անձնական գործիքը»:
Մի շարք ցանցային լրատվամիջոցներ տարածել են «Ժողովուրդ» թերթի հոդվածն այն մասին, որ «Արսեն Թորոսյանն անհանգստանում է միայն այն ժամանակ, երբ խոսք է գնում ծխելու մասին, իսկ Ամուլսարի հանքը շահագործելու մեջ մեծ խնդիրներ չի տեսնում»: