Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2019թ. հուլիս ամսվա արդյունքներով:
Մոտ 150 լրատվական կայքերի հուլիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝
1. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան՝ 1669 հիշատակում:
2. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝ 1598 հիշատակում:
3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան՝ 1515 հիշատակում:
Ամենաքիչ հիշատակված գործիչների եռյակն է.
1. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան՝ 306 հիշատակում:
2. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան՝ 281 հիշատակում:
3. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 109 հիշատակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հուլիսին:
Նախարար |
Դրական |
Չեզոք |
Բացասական |
Զոհրաբ Մնացականյան |
399 |
102 |
3 |
Տիգրան Ավինյան |
294 |
174 |
8 |
Արսեն Թորոսյան |
129 |
157 |
36 |
Ռուստամ Բադասյան |
163 |
127 |
17 |
Սուրեն Պապիկյան |
201 |
78 |
2 |
Արայիկ Հարությունյան |
159 |
103 |
15 |
Արթուր Վանեցյան |
87 |
162 |
4 |
Դավիթ Տոնոյան |
174 |
70 |
1 |
Էրիկ Գրիգորյան |
84 |
124 |
20 |
Մհեր Գրիգորյան |
144 |
66 |
0 |
Տիգրան Խաչատրյան |
137 |
11 |
1 |
Ֆելիքս Ցոլակյան |
64 |
67 |
2 |
Վալերի Օսիպյան |
25 |
96 |
4 |
Հակոբ Արշակյան |
62 |
20 |
0 |
Զարուհի Բաթոյան |
37 |
34 |
3 |
Ատոմ Ջանջուղազյան |
32 |
9 |
1 |
Հուլիսին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մասնավորապես, մի շարք լրատվամիջոցներ տարածեցին «Ժողովուրդ» թերթի հոդվածն այն մասին, որ «հունիսի 1-ին տեղի ունեցած նախարարության նիստի արձանագրությունը դեռ չկա, քանի որ նախարարը նիստի ժամանակ բղավել է՝ «պասլատ անեիր էդ քաղաքացուն»՝ պատասխանելով տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին»:
«Ժողովուրդ» թերթը մեկ այլ հոդվածով մեղադրել է Արսեն Թորոսյանին «պետական բյուջեն անձնական կապերի ընդլայնման եւ ընկերական հարաբերությունների ջերմացման համար ծառայեցնելու մեջ», քանի որ նախարարը ծառայությունների դիմաց գումար է փոխանցել իր ընկերոջ՝ DJ Վակցինայի ընկերությանը:
Հուլիսին հաշվետվություն հրապարակեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, որի համաձայն՝ Արսեն Թորոսյանի իմիջը լրատվական դաշտում շատ բացասական է: Մի շարք լրատվամիջոցներ անդրադարձան «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի այն հայտարարությանը, որ «Արսեն Թորոսյանի` պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը պարունակել է կոռուպցիոն ռիսկեր»։