ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2019թ. հունիս ամսվա արդյունքներով:
Հունիսին ուժի մեջ մտան կառավարության կառուցվածքի փոփոխությունները, իսկ հրաժարական տված արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին փոխարինեց Ռուստամ Բադասյանը:
Մոտ 150 լրատվական կայքերի հունիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝
1. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝ 2031 հիշատակում:
2. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյան՝ 1412 հիշատակում:
3. ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյան՝ 1051 հիշատակում:
Ամենաքիչ հիշատակված գործիչների եռյակն է.
1. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան՝ 271 հիշատակում:
2. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան՝ 234 հիշատակում:
3. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան՝ 188 հիշատակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հունիսին:
Աղյուսակում բացակայում են միայն ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի հունիս ամսվա արդյունքները, քանի որ նա սկսել է պաշտոնավարել հունիսի կեսերից:
Նախարար |
Դրական |
Չեզոք |
Բացասական |
Զոհրաբ Մնացականյան |
437 |
127 |
8 |
Արայիկ Հարությունյան |
186 |
134 |
14 |
Տիգրան Ավինյան |
192 |
106 |
4 |
Սուրեն Պապիկյան |
170 |
98 |
0 |
Արթուր Վանեցյան |
131 |
120 |
0 |
Դավիթ Տոնոյան |
152 |
78 |
0 |
Արսեն Թորոսյան |
99 |
82 |
9 |
Հակոբ Արշակյան |
148 |
25 |
0 |
Տիգրան Խաչատրյան |
124 |
32 |
0 |
Ատոմ Ջանջուղազյան |
53 |
74 |
4 |
Մհեր Գրիգորյան |
70 |
44 |
0 |
Էրիկ Գրիգորյան |
79 |
23 |
0 |
Վալերի Օսիպյան |
20 |
48 |
3 |
Զարուհի Բաթոյան |
26 |
26 |
4 |
Ֆելիքս Ցոլակյան |
21 |
33 |
0 |
Հունիսին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Դրանք գոյացել են Շիրակի պետական համալսարանի(ՇՊՀ) դասախոս Գագիկ Համբարյանի եւ ՇՊՀ գիտական խորհրդի հնչեցրած քննադատության արդյունքում: