Բուհերի մայիսի օնլայն մեդիա վարկանիշը - maxmonitor.am


Հիշել ինձ


Բուհերի մայիսի օնլայն մեդիա վարկանիշը

Հունիս 06, 2019 MaxMonitor Ratings

Կրթության եւ գիտության նախարարությունը (ԿԳՆ) եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն` իր MaxMonitor համակարգի միջոցով շարունակում են ներկայացնել Հայաստանի բուհերի օնլայն մեդիա վարկանիշները:

 

Մայիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում լրատվական կայքերում ամենաշատ հրապարակումներն ունեցել են`

Երեւանի պետական համալսարանը՝ 607 հիշատակում

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ 131 հիշատակում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 99 հիշատակում:

 

 

Հաշվետու ժամանակահատվածում ամենաքիչ հրապարակումներն ունեցել են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան՝ 1 հիշատակում, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ 1 հիշատակում, Վանաձորի պետական համալսարանն ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը՝ 3-ական հիշատակում:

Հաշվետվությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:

Մայիս ամսվա ընթացքում բացասական երանգավորմամբ հիշատակումներով առավելապես աչքի են ընկել`

Երեւանի պետական համալսարանը՝ 46 հիշատակում

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ 27 հիշատակում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 19 հիշատակում:

 

 

 

ԵՊՀ-ի մասով բացասական հրապարակումները հիմնականում գոյացել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի վերաբերյալ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունների, «Փաստ» օրաթերթի մայիսի 30-ի համարում զետեղված «ԵՊՀ-ում խմորումների շարունակվում են» վերտառությամբ հոդվածի՝ առցանց ԶԼՄ-ներում տարածման, ինչպես նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին ուղղված քննադատության արդյունքում:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պարագայում բացասական հիշատակումները գոյացել են Լիլիթ Արզումանյանի՝ բուհի ռեկտոր ընտրվելուց հետո ինստիտուտի շենքում ուսանողների իրականացրած բողոքի գործողության արդյունքում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դեպքում բացասական հիշատակումները գոյացել են «Հրապարակ» օրաթերթի մայիսի 18-ի համարում զետեղված «Ռեկտորը ստե՞լ է» վերտառությամբ հոդվածի՝ առցանց ԶԼՄ-ներում տարածման, ինչպես նաեւ մայիսի 21-ին Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովում ՀՊՏՀ ռեկտորի բացակայության շուրջ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հայտնած տարակուսանքի արդյունքում:

Մայիս ամսվա ընթացքում դրական երանգավորմամբ հիշատակումներով առավելապես աչքի են ընկել.

Երեւանի պետական համալսարանը՝ 65 հիշատակում

Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 62 հիշատակում,

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ 31 հիշատակում:

Դիտարկվող բուհերից նախորդ ամսվա ընթացքում մամուլի հետ աշխատանք են տարել Երեւանի պետական համալսարանը, Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ Երեւանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը։