Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը մայիսին - maxmonitor.am


Հիշել ինձ


Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը մայիսին

Հունիս 03, 2019 MaxMonitor Ratings

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ  կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2019թ. մայիս ամսվա արդյունքներով:

144 լրատվական կայքերի մայիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

1. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝  1522 հիշատակում: 

2. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան՝ 1470 հիշատակում:

3. ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյան՝ 1359 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.

1. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան՝ 233 հիշատակում:

2. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 122 հիշատակում:

3. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյան՝ 27 հիշատակում:

 

 

 

 

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. մայիսին:

Նախարար

Դրական 

Չեզոք 

Բացասական 

Զոհրաբ Մնացականյան 

325

85

2

Արայիկ Հարությունյան 

170

145

19

Արթուր Վանեցյան 

82

208

32

Դավիթ Տոնոյան 

256

44

4

Արսեն Թորոսյան 

113

122

16

Տիգրան Խաչատրյան 

186

53

1

Տիգրան Ավինյան 

121

113

5

Արտակ Զեյնալյան 

95

110

18

Զարուհի Բաթոյան 

90

101

6

Հակոբ Արշակյան 

107

26

6

Սուրեն Պապիկյան 

75

53

0

Վալերի Օսիպյան 

23

61

16

Էրիկ Գրիգորյան 

43

32

1

Մհեր Գրիգորյան

61

10

5

Ֆելիքս Ցոլակյան

51

6

0

Ատոմ Ջանջուղազյան

18

25

0

Գարեգին Բաղրամյան

0

7

0

 

Ինչպես եւ ապրիլին, մայիսին եւս ամենաշատ բացասական հիշատակումներ ունեցել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Մասնավորապես, լրատվամիջոցները տարածել էին ՔՈ կուսակցության հայտարարությունը, որում ասվում էր, թե «հանրային-պետական ռեսուրսը օգտագործվում է մասնավոր անձի՝ Արթուր Վանեցյանի, նեղ անձնական շահերի սպասարկման համար»։ 

Մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանին քննադատության ենթարկեց նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, ինչից հետո ԱԱԾ պետը վերջինիս մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ: Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նկատեց, որ ԱԱԾ պետը կորցրել է իրականության հետ կապը: «Հրապարակ» թերթը հոդված հրապարակեց այն մասին, որ «սորոսական» կադրերը Փաշինյանի առաջ դրել են Վանեցյանի նպատակահարմարության հարցը»: