Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը ապրիլին - maxmonitor.am


Հիշել ինձ


Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը ապրիլին

Մայիս 06, 2019 MaxMonitor Ratings

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ  կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2019թ. ապրիլ ամսվա արդյունքներով:

144 լրատվական կայքերի ապրիլ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

1. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան՝ 1967 հիշատակում:

2. ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյան՝ 1871 հիշատակում:

3. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝ 1606 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակվածների եռյակն է.

1. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան՝ 244 հիշատակում:

2. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան՝ 161 հիշատակում:

3. ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան՝ 101 հիշատակում:

 

 

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. ապրիլին:

Նախարարներ

Դրական 

Չեզոք 

Բացասական 

Դավիթ Տոնոյան 

326

228

1

Արթուր Վանեցյան 

111

332

29

Արտակ Զեյնալյան 

168

253

4

Զոհրաբ Մնացականյան 

346

68

11

Արսեն Թորոսյան 

96

90

27

Արայիկ Հարությունյան 

114

86

10

Գարեգին Բաղրամյան

68

107

9

Տիգրան Ավինյան

79

84

9

Սուրեն Պապիկյան

115

41

3

Հակոբ Արշակյան

120

28

10

Ատոմ Ջանջուղազյան

26

109

21

Ֆելիքս Ցոլակյան

111

23

4

Մհեր Գրիգորյան

91

34

2

Տիգրան Խաչատրյան

84

38

0

Զարուհի Բաթոյան

39

19

0

Վալերի Օսիպյան

18

23

7

Էրիկ Գրիգորյան

22

7

1

Ապրիլին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: «Հրապարակ» թերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ «սորոսական» կադրերը դուրս են եկել Արթուր Վանեցյանի դեմ. նրանք ՀՀ վարչապետից պահանջել են աշխատանքից ազատել Արթուր Վանեցյանին եւ վերացնել Պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանի՝ կասկածյալի կարգավիճակը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել էր Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին եւ զարմանք հայտնել, թե «ինչո՞ւ մինչեւ հիմա ԱԱԾ-ում որեւէ կոռուպցիոն բացահայտում չի եղել»: Մի շարք լրատվամիջոցներ կոշտ են որակել Դավիթ Սանասարյանի արձագանքը Արթուր Վանեցյանին: «Ժամանակ» օրաթերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ «Արթուր Վանեցյանը հոգացել է իր բաջանաղ Գարեգին Բաղրամյանի նոր աշխատանքի հարցը»: