Զուգահեռներ վճարած հարկերի եւ օնլայն մեդիայում ներկայության միջեւ - maxmonitor.am


Հիշել ինձ


Զուգահեռներ վճարած հարկերի եւ օնլայն մեդիայում ներկայության միջեւ

Նոյեմբեր 02, 2017 Լուրեր

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է խոշոր հարկատուների ցանկը՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով:

MaxMonitor համակարգը որոշել է դիտարկել, թե ամենախոշոր հարկատուները առաջին տասնյակի ընկերությունները որքան հաճախ են հայտնվում հայաստանյան օնլայն մեդիայի ուշադրության կենտրոնում:

10 ամենախոշոր հարկ վճարողների տասնյակը

Հարկ վճարողի անվանումը

Վճարած հարկերի ընդհանուր գումարը (մլրդ դրամ)

1. Գազպրոմ Արմենիա

32.25

2. Գրանդ տոբակո

21.18

3. Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)

18.84

4. Ալեքս հոլդինգ

16.16

5. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

13.14

6. Գեոպրոմայնինգ գոլդ

10.22

7. Սի փի էս օիլ քորփորեյշն

9.28

8. Թեղուտ ՓԲԸ

9.13

9. Ինտերնեյշնլ Մասին տաբակ

7.93

10. Ֆլեշ

7.92


10 ամենախոշոր հարկ վճարողների տասնյակի ներկայացվածությունը օնլայն մեդիայում

Հարկ վճարողի անվանումը

Հիշատակումների քանակը օնլայն մեդիայում

1. Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)

5458

2. Գազպրոմ Արմենիա

1576

3. Ֆլեշ

770

4. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

377

5. Ալեքս հոլդինգ

228

6. Գեոպրոմայնինգ գոլդ

180

7. Գրանդ տոբակո

176

8. Թեղուտ ՓԲԸ

149

9. Ինտերնեյշնլ Մասին տաբակ

92

10. Սի փի էս օիլ քորփորեյշն

14 


Ինչպես տեսնում ենք, երկու աղյուսակներում էլ խոշոր ենթակառուցվածքային ընկերությունները՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը եւ Գազպրոմ Արմենիան, տեղ են զբաղեցնում առաջին եռյակում:

Գրանդ Տոբակոն, որը թվով երկրորդ խոշոր հարկատուն է, ընդամենը 176 անգամ է հիշատակվել օնլայն մեդիայում: Սա, թերեւս, պայմանավորված է նրանով, որ ընկերությունը ավանդաբար «փակ» քաղաքականություն է վարում:

 Վառելիք ներմուծող Սի փի էս օիլ քորփորեյշն ընկերությունը 9 ամիսների ընթացքում ընդամենը 14 անգամ է հիշատավել օնլայն մեդիայում: