ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 1-ին եռամսյակի արդյունքները - maxmonitor.am


Հիշել ինձ


ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 1-ին եռամսյակի արդյունքները

Ապրիլ 05, 2019 MaxMonitor Ratings

Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:


2019թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը (533), Ամերիաբանկը (484) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (198): 

 

Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 455 հիշատակում: Թերթերում եւ հեռուստատեսությամբ առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 79 հոդված եւ 22 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 425 հիշատակում, երկրորդը ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ 270 հիշատակում, երրորդն այս ցուցանիշով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 152 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատարը նույնպես Ամերիաբանկն է՝ 87,7%, 425 դրական հիշատակում 484-ից: Երկրորդն այս ցուցանիշով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 76,8%, 152 դրական հիշատակում 198-ից, երրորդը Յունիբանկն է՝ 75,6%, 65 դրական հիշատակում 86-ից:

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:  

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են 44 կայքեր, թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):   

Ընդհանուր առմամբ, MaxMonitor-ը դիտարկում է 144 հայկական կայքեր: 

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ: